Թուրքիայում 21 ձերբակալվածներ կասկածվում են «Իսլամական պետության» հետ համագործակցության մեջ


Թուրքիայում 21 ձերբակալվածներ կասկածվում են «Իսլամական պետության» հետ համագործակցության մեջ

  • 10-07-2015 16:01:41   |   |  Միջազգային

Թուրքիայի ոստիկանությունը երկրի տարածքում անցկացված ստուգումների արդյունքում ձերբակալել է 21 մարդու: Նրանցից շատերը կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ:  Այս մասին տեղեկացնում է gazeta.ru -ն` հղում անելով Reuters-ին:

Ձփրբակալվածներից երեքը եղել են օտարերկրացիներ, ովքեր ըստ թուրքական իշխանությունների, ցանկացել են մեկնել Սիրիա, որպեսզի կռվեն զինյալների կողմից:

ՆԱՏՕ-ի ճնշումների ազդեցությամբ Թուրքիան ուժեղացրել է վերահսկողությունն օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ, ովքեր հնարավոր է փորձեն մուտք գործել հարևան Սիրիա և միանալ «Իսլամական պետությանը»: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ սիրիական կոնֆլիկտը լուրջ վտանգ է ներկայացնում Թուրքիայի համար:Թուրքիայում վերջին ժամանակահատվածում անվտանգության նկատառումներից ելնելով հազարավոր օտարերկրացիներ մերժում են ստացել երկրից դուրս գալու:

 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play