Երկարաձգվել է դիմորդների ավարտական վկայականի ընդունման վերջնաժամկետը


Երկարաձգվել է դիմորդների ավարտական վկայականի ընդունման վերջնաժամկետը

  • 10-07-2015 18:07:42   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 

Հաշվի առնելով դիմորդներից և բուհերի ընդունող հանձնաժողովներից ստացած բազմաթիվ դիմումները` հանրապետական ընդունող հանձնաժողովը որոշում է կայացրել բուհերի դիմորդների ավարտական վկայականի /ատեստատի/ ընդունման վերջնաժամկետը երկարաձգել մինչև հուլիսի 12-ը, ժամը 1800 ներառյալ: Հանրապետական ընդունող հանձնաժողովը միաժամանակ տեղեկացնում է , որ նշված ժամկետից ուշ ատեստատ ներկայացրած դիմորդները կզրկվեն մրցույթին մասնակցելու  և բուհ ընդունվելու հնարավորությունից:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ