«Փարաջանովյան թալեր» հատուկ մրցանակները հանձնվեցին պատվավոր հյուրեր՝ Օռնելա Մուտիին և Նաստասյա Կինսկիին (Տեսանյութերը եւ լուսանկարները)


«Փարաջանովյան թալեր» հատուկ մրցանակները հանձնվեցին պատվավոր հյուրեր՝ Օռնելա Մուտիին և Նաստասյա Կինսկիին (Տեսանյութերը եւ լուսանկարները)

  • 12-07-2015 22:52:59   | Հայաստան  |  Մշակույթ



Հուլիսի 12­ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» 12­րդ միջազգային կինոփառատոնի  բացման հանդիսավոր արարողությունը, որի մեկնարկին փառատոնի կազմակերպիչները, հյուրերն ու լրատվամիջոցների ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին Օմար Շարիֆի հիշատակին:
 
Մինչ փառատոնի մեկնարկը տեղի ունեցավ կարմիր գորգի հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին փառատոնի պատվավոր հյուրեր Օռնելա Մուտին և Նաստասյա Կինսկին, ինչպես նաև լեգենդար Արտավազդ Փելեշյանը, բազմաթիվ անվանի արվեստագետներ, հյուրեր, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
 
«Ոսկե ծիրան» 12­րդ միջազգային կինոփառատոնի բացման ժամանակ ֆրանսահայ կինոռեժիսոր, դերասան Սերժ Ավետիքյանը նշեց, որ «Ոսկե ծիրան» փառատոնն այս տարի իրականացրել է Ցեղասպանությանը նվիրված «Այլևս երբեք» ծրագիրը:
 
Ըստ ֆրանսահայ կինոռեժիսորի, 2015 թվականը յուրահատուկ տարի է. «Ոսկե ծիրան»­ը տարբեր երկրներում կազմակերպեց Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ֆիլմերի ցուցադրություններ»,-­ ասաց Սերժ Ավետիքյանը:
 
Հայոց ցեղասպանության թանգարան­ ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը փառատոնի բացման ժամանակ հյուրերին  բացման արարողության ընթացքում մասնակիցներին ներկայացրեց Հայոց ցեղասպանության վերապրած-­ականատես Ավրորա Մարդիգանյանի պատմությունը: «Նա հերոսուհի էր, որը կարողացավ իր պատկերացրած ձևով ոչ միայն օգնել իր ժողովրդին, այլև հարված հասցնել իրեն նեղացնողին»,- ասաց ­թանգարան­ ինստիտուտի տնօրեն:իլմի մասին փոքր ինֆորմացի ներկայացնելուց հետո, հյուրերը հնարավրություն ունեցան դիտելու 19 րոպեանոց հատված «Հոշոտված Հայաստան» ֆիլմից:
 
Ֆիլմի ցուցադրմանը զուգահեռ ելույթ ունեցավ «Հովեր» երգչախումբը:
 
Փառատոնի ընթացքում ցուցադրվեց նաև յուրահատուկ պարային ներկայացում, որն ուղեկցվեց հետաքրքիր համակարգչային ձևավորմամբ:
 
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը «Փարաջանովյան թալեր» հատուկ մրցանակներ հանձնվեցին պատվավոր հյուրերին՝ Օռնելա Մուտիին և Նաստասյա Կինսկիին:
Մրցանակը  Սերգեյ Փարաջանովի ձեռքի աշխատանքն էր, որը նաև պատրաստել էր կալանավայրում եղած ժամանակ։
 
Նաստասյա Կինսկին նշեց, որ ամբողջ փառատոնն իր համար քնքուշ և զարմանահրաշ երազ էր։
 
Իսկ իտալացի դերասանուհի Օռնելա Մուտին էլ նշեց, որ ուրախ է, որ իրեն հրավիրել են  մասնակցելու «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնին։ Նա տեղեկացրեց, որ որ քիչ բան է հասցրել Հայաստանում տեսնել, սակայն ինչ որ տեսել է հոյակապ էր։ «Շնորհակալ եմ, շնորհակալ եմ, շնորհակալ եմ»,– ասաց նա։
 
Փառատոնի կազմակերպիչ Հարություն Խաչատրյանն էլ մրցանակները հանձնելով պատվավոր հյուրերին՝ հույս հայտնեց, որ նրանց կրկին կտեսնի «Ոսկե ծիրան»–ի հաջորդ փառատոններին։
 
Փառատոնի կազմակերպիչները վստահեցնում են, որ փառատոնի  յոթ օրերի ընթացքում բոլոր կինոսերների համար իսկական կինոհրավառություն կլինի: Բացման արարողության ժամանակ նշվեց, որ ֆիլմերը կմրցեն Միջազգային խաղարկային, Միջազգային վավերագրական, Հայկական համայնապատկեր, «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային
ծրագրերում: Կան նաև բազմաթիվ արտամրցութային կինոնկարներ: Տեղեկացնենք, որ Ռոբեր Գեդիկյանն այս տարի գլխավորում է «Ոսկե ծիրան»-­ի միջազգային խաղարկային մրցույթի ժյուրին:
 
 
Միջոցառման լուսանկարներն այստեղ
 
Մերի Հունանյան «Նոյյան Տապան»
Տեսանյութերը եւ լուսանկարները Մերի Հունանյան «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Մշակույթ