«Վրաստանի միակ զենքը Ռուսաստանի «սողացող բռնագրավման» դեմ, դա միջազգային իրավունքն է».Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ


«Վրաստանի միակ զենքը Ռուսաստանի «սողացող բռնագրավման» դեմ, դա միջազգային իրավունքն է».Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ

  • 13-07-2015 21:26:00   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
 
 
Վրաստանի Ներքին Գործերի նախարարը հուսով է, որ բռնագրավման գծի` Վրաստանի խորքը տեղափոխելուց «Բաքու-Սուպսա» նավթային խողովակաշարը չի տուժի: «7 տարվա ընթացքում ոչ ոք չի կպչել այդ խողովակին, և չեմ կարծում, որ այսօր ինչ-որ մեկը կորոշի վնասել այդ խողովակաշարը: Նավթի Խողովակաշարը գտնվում է հողի խորքում, բայց եթե հանկարծ նրան կպչեն, ապա մենք ստիպված կլինենք կառուցել նոր, մեկուկես կիլոմետրանոց այլընտրանքային հատվածը», -հուլիսի 13-ին հայտարարել է Վրաստանի Ներքին Գործերի նախարարը:  Հիշեցնենք, որ անցյալ հանգստյան օրերին ռուսական օկուպացիոն զորքերը հերթական անգամ տեղափոխել են բռնազավթման գիծը վրացական տարածաշրջանի խորքերում: Տվյալ գործողության արդյունքում բռնագրավման գիծը սերտորեն հասել է Բաքու-Սուպսա նավթային խողովակաշարին: Վրաստանի էներգետկայի նախարարն արդեն հայտարարել է, որ «այն դեպքում, եթե խողովակաշարին վտանգ սպառնա, ապա պետությունը ստիպված կլինի կառուցել խողովակի այլընտրանքային հատված: Խողովակաշարի այլընտրանքային գծի ծրագիրն արդեն գոյություն ունի», -հայտնել է Կախի Կալաձեն:
«Նույնիսկ եթե բռնազավթման գիծը մեզ չմոտենար 300 մետրով, ապա, ամեն դեպքում Աբխազիայից Ռուսաստան երկաթգծի շինարարության մասին որևէ խոսք լինել չէր կարող: Այն պայմաններում, երբ մենք ունենք լիովին ոչ տեղին գործողություններ, երբ մեր տարածաշրջանային ներգրավման համար ստեղծվում են խոչընդոտներ, հնարավոր չէ, խոսել և մտածել անցումային երկաթուղու շինարարության մասին», -հայտնել է փոխվարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
«Միակ զենքը, որը մենք ունենք Ռուսաստանի «սողացող բռնագրավման» դեմ, դա միջազգային իրավունքն է, մեր դաշնակիցները և միջազգային կազմակերպություններն են», -հուլիսի 13-ին հայտարարել է Վրաստանի Արտաքին Գործերի նախարարի առաջին տեղակալը:
Հուլիսի 13-ին Կախեթիում մեկնարկել է Վրաստանի Պաշտպանության նախարարության «Խաղաղությունը և անվտանգությունը» անվամբ վեհաժողովը: Վեհաժողովի բացմանը, որը տեղի է ունենում «ՆԱՏՕ-ի ամառային դպրոցի» շրջանակներում, ներկա էր Վրաստանի ռազմական ղեկավարությունը ներառյալ Պաշտպանության նախարարի: Վեհաժողովը, որի աշխատանքին մասնակցում են ուսանողներ և երիտասարդներ Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից, կազմակերպված է ՆԱՏՕ-ի Դիվանագիտական ծառայության աջակցությամբ: Վեհաժողովի թեմատիկան է` ՆԱՏՕ-ի առաքելությունը, տարածաշրջանային և միջազգային անվտանգությունը, ՆԱՏՕ-Ռուսաստան և ՆԱՏՕ-Ուկրաինա փոխհարաբերությունները, Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասի վրա, կրոնական ծայրահեղականությունը Հարավային Կոկասում և «Իսլամական պետության» սպառնալիքները:
Վրաստանի Ազգային Բանկը հաստատել է լարիի փոխարժեքային կուրսը արտասահմանյան արժույթների հանդեպ հուլիսի 14-ի համար: Վաղը 1 դոլարը կարժենա 2.2521 լարի, իսկ 1 եվրոն 2.4938 լարի: Լարին շարունակում է արժեզրկվել:
Վրաստանի Ազգային Վիճակագրական Գործակալության տվյալների համաձայն` «Վրաստանի ապրանքաշրջանառությունը հունիսին կրճատվել է»: «Արտահանումը կրճատվել է 19%-ով, իսկ ներկրումը` 14%-ով: Վրաստանից արտահանվող ապրանքի ծավալը հունիսին կազմել է 198 000 000 դոլար: 2015թ. հունվար-հունիսին արտահանման ծավալը կազմել է 1 082 000 000 դոլար: 2014թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ հաստատվել է արտահանման 24% կրճատում: Ընդհանուր առմամբ, Վրաստանի ապրանքաշրջանառությունը կրճատվել է 13%-ով: Ներկրման ծավալը տարվա սկզբին կազմել է 3 068 000 000 դոլար, ինչը 9%-ով պակաս է, քան անցյալ տարի: Մինչդեռ ներկրման ծավալի կրճատումն ունի նաև իր դրական կողմը: Ներկրումը Վրաստանից արտասահմանյան արժույթի արտահոսքի հիմնական պատճառն է: Տարվա սկզբին Վրաստանի առևտրային բացասական հաշվեկշիռը կազմել է 2 058 000 000 դոլար: Դա նշանակում է, որ երկիրը ներկրման ֆինանսավորման համար ստիպված է այլ աղբյուրներից հայթայթել լրացուցիչ 2 058 000 000 դոլար», -ասված է Վրաստանի Ազգային Վիճակագրական Գործակալության հայտարարությունում:
 
http://armenian-community.ge/News/1186
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը