Հայաստանից արտահանվել Է 43 400 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն
14-07-2015 14:38:23 | Հայաստան | Տնտեսություն
Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել Է 43 400 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 26 847 տոննայի դիմաց:
Այսպես, հուլիսի 14-ի դրությամբ արտահանվել է 17 186 տոննա ծիրան նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց:
Հայաստանից այսօրվա դրությամբ արտահանվել է 1589 տոննա կեռաս, նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են՝ հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Լեհաստան, Վրաստան, ԱՄԷ, Շվեյցարիա,Չեխիա , Նորվեգիա, Քուվեյթ :