Արթուր Աբրահամը մենամարտելու է Ռոբերտ Շտիգլիցիի հետ


Արթուր Աբրահամը մենամարտելու է Ռոբերտ Շտիգլիցիի հետ

  • 16-07-2015 10:31:44   | Գերմանիա  |  Սպորտ

Նախօրեին, Գերմանիայի Հալլե քաղաքում,  հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն զԱրթուր Աբրահամն իր մարզիչ Ուլի Վեգների հետ եւ մրցակից Ռոբերտ Շտիգլիցն իր մարզչի հետ մամլո ասուլիսի ձևաչափով հանդիպել են:
 
Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի միջեւ թվով 4-րդ հանդիպումը կայանալու է գերմանական Հալլե քաղաքում, հուլիսի 18-ին: Բռնցքամարտիկները պայքարելու են WBO չեմպիոնական գոտու համար, որը պատկանում է Արթուր Աբրահամին: 
Մրցելույթը ցուցադրվելու է գերմանական SAT1-ի եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում (սկիզբը` Հայաստանի ժամանակով հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը, ժամը 00:20-ի հատվածում):
Նոյյան տապան  -   Սպորտ