Հուլիսի 17-ին Վրաստանի Խորհրդարանը ընդունել է «բարձրալեռ շրջանների մասին» օերնքը: Խորհրդարանի որոշման համաձայն` երկրի բարձրալեռ շրջանների բնակիչների համար օգնության էական սոցիալական ծրագրեր ենթադրող օրենքի տեսությունը ուժի մեջ կմտնի 2016թ. հունվարից: Կստեղծվի երկրի վարչապետի կողմից ղեկավարվող Լեռնականների Ազգային Խորհուրդ (պետական մարմին, փաստացիորեն նախարարության լիազորություններով -խմբ.), որը և կորոշակիացնի ծրագրեր` ուղղված ի աջակցություն բարձրալեռ շրջանների բնակիչներին: Օրենքի տեքստի համաձայն` բարձրալեռ շրջանների բնակիչների թոշակները կլինեն 20%-ով ավելի, քան երկրի մյուս շրջանների բնակիչներինը, ինչպես նաև բարձրալեռ շրջանների բնակչությունը կազատվի եկամտային հարկերի վճարումից: Հիշեցում. օրենքի ընդունման պատճառն է երկրի բարձրալեռ շրջանների ժողովրդագրական դրությունը: Ոչ բարենպաստ կլիմայական և կենցաղային պայմանների պատճառով Վրաստանի բարձրալեռ շրջանները փաստացիորեն դատարկվել են: Միաժամանակ, չնայած որ Սամցխե-Ջավախքը ևս բարձրալեռ է, և շրջանի կլիմայական պայմանները ևս ծայրահեղ ծանր են, պետությունը չի ծրագրում «բարձրալեռ շրւջանների մասին» օրենքի գործունեությունը տարածել նաև Սամցխե-Ջավախքի բնակիչների վրա:
Վրաստանի Պաշտպանության նախարարը համոզված է,որ Կառավարության գլխավոր խնդիրն է երկրի տարածքում պատերազմի կանխումը: «Այն քաղաքականությունը,որը վարում է ներկայիս քաղաքականությունը, շատ ավելի ճիշտ է,հուսալի,արդյունավետ և բարձր պատասխանատվությամբ մեր երկրի անվտանգության տեսանկյունից: Մեր գլխավոր խնդիրն է պատերազմ թույլ չտալ մեր տարածաշրջանում: Կառավարությունը հիանալիորեն գլուխ է հանում այդ խնդրից»,-հուլիսի 17-ին հայտարարել է Վրաստանի Պաշտպանության նախարարը:
Ադրբեջանական ՍՈԿԱՐ ընկերությունը ծրագրում է դատարանում բողոքարկել Վրաստանի Ազգային Հակամենատիրական Գործակալության որոշումը վառելիքի գնի բնագավառում խաբեբայության համար ՍՈԿԱՐԻ վրա դրված 14 000 000 տուգանքի համար: «Մեր ընկերությունը 2014թ. նոյեմբերից նեղ համագործակցում է Հակամենատիրական գործակալության հետ: Մենք պատասխանել ենք բոլոր հարցերին, որոնք հետաքրքրում էին Գործակալությանը, և ներկայացրել ենք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Շատ տխուր է, որ Գործակալությունը հաշվի չի առել մեր վերաբերմունքը և խոշար տուգանք է ներկայացրել մեզ: Ուզում ենք նշել, որ ՍՈԿԱՐԸ չի խախտել հակամենատիրական օրենսդրությունը, և մենք ծրագրում ենք դատարանում բողոքարկել Գործակալության որոշումը», -ասված է ադրբեջանական ընկերության հայտարարությունում:
Վրաստանի Ազգային Բանկը հաստատել է լարիի փոխարժեքային կուրսը արտասահմանյան արժույթների նկատմամբ հուլիսի 18-ի համար: Վաղը 1 դոլարը կարժենա 2. 2718 լարի, իսկ 1 եվրոն 2.4706: Լարին շարունակում է արժեզրկվել:
Առևտրի Համաշխարհային Պալատի նախագահ Ֆադի Ասլին նամակով դիմել է Վրաստանի վարչապետին Վրաստանում գործող նավթային ընկերությունների վրա խոշորագույն տուգանք սահմանելու կապակցությամբ: Վրաստանի վարչապետին ուղղված իր նամակում ՀԱՊ-ի նախագահը մեղադրում է Վրաստանի Կառավարությանը երկրի նավթային ընկերությունների վրա ճնշում գործադրելու մեջ, ինչպես նաև շատ հետաքրքիր տեղեկություններ է հայտնում, որոնց մասին նախկինում չի շոշափվել ո´չ վրացական, ո´չ հայկական մամուլում: Ներկայացնում ենք ՀԱՊ-ի նախագահի նամակից հատված` ուղղված Վրաստանի վարչապետին. «Մի քանի ամիս առաջ «Վրաստանի Երկաթուղիներ» մենատերիրական ընկերությունը, որը ղեկավարվում է Վրաստանի Կառավարության կողմից, անհիմն միակողմանիորեն բարձրացրել է Հայաստանի համար բեռնափոխադրումների սակագները: Եթե համեմատենք անցումային բեռնափոխադրումների գները, ապա պարզ կլինի, որ Երևանի ուղղությամբ մեկ կիլոմետր ճանապարհը 5 անգամ թանկ արժե, քան նույն այդ մեկ կիլոմետրը Բաքվի ուղղությամբ»: