Microsoft-ը 320 մլն դոլարով գնելու է կիբերանվտանգության ոլորտում մասնագիտացված իսրայելական Adallom ընկերությունը


Microsoft-ը 320 մլն դոլարով գնելու է կիբերանվտանգության ոլորտում մասնագիտացված իսրայելական Adallom ընկերությունը

  • 20-07-2015 15:25:11   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

«Microsoft կորպորացիան 320 մլն դոլարով գնելու է իսրայելական Adallom ընկերությունը, որը զբաղվում է համացանցում տեղեկատվական անվտանգության հարցերով»,- տեղեկացնում է gazeta.ru-ն` վկայակոչելով Reuters-ին:
 
Տեղեկացվում է նաև, որ Adallom-ը կդառնա կիբերանվտանգության ոլորտում Microsoft-ի շահերի կենտրոնն Իսրայելում: Նախկինում ընկերությունն արդեն ձեռք է բերել մի քանի իսրայելական ընկերություններ, որոնք զբաղվում են տեքստային վերլուծությամբ:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ