Կոդա-Մանգլիսի ճանապարհահատվածում սողանքի փլուզման վտանգի պատճառով հուլիսի 21-ին ժամանակավորապես փակ է Թբիլիսին Սամցխե-Ջավախքին կապող Կոդա-Ծալկա-Նինոծմինդա մայրուղին: Ինչպես հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը, «ճանապարհի վրա սողանքի փլուզումը կանխելու նպատակով աշխատանքներ են տարվում: Ծալկայի և Նինոծմինդայի ուղղությամբ տեղաշարժը հնարավոր է շրջանցող ճանապարհներով` Թեթրիծղարոյի միջով, ինչպես նաև Թբիլիսի-Խաշուրի-Ախալքալաք մայրուղիով»:
«Լվովյան մարզի (Ուկրաինա) ռազմական պոլիգոնում «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում պաշտոնապես սկսվել են ՆԱՏՕ-ի ռազմական զորավարժությունները «Saber Guardian /Rapid Trident-2015»: Վրացի զինվորականներն արդեն երկրորդ անգամ են մասնակցում նման տեսակի զորավարժություններին: Միջազգային դաշտային զորավարժությունները ՆԱՏՕ-ի անդամների և «Համագործակցություն հանուն խաղաղության» ձևաչափի անդամ-երկրների փոխհամատեղությունը բարձրացնելու նպատակ են հետապնդում: Ռազմական զորավարժություններին մասնակցում են 1 800 զինծառայողներ 18 երկրներից: Զորավարժությունների դաշտային մասում Վրաստանի զինված ուժերը ներկայացված են 12-րդ գումարտակի 1-ին հետևակազորային ջոկատի «Ալֆա» ընկերության մեկ դասակով: Իսկ շտաբային զորավարժություններին մասնակցում են Վրաստանի Զինված Ուժերի հատուկ գործողությունների, «Կրծանիսի»-ի Ազգային ուսումնական կենտրոնի, 4-րդ մեխանիզացված ջոկատի, ինչպես նաև J-3 օպերատիվ ծրագրավորման գլխավոր բաժնի և J-7 զինվորական նախապատրաստման և ռազմական կրթության աշխատակիցները: Դաշտային զորավարժությունների շրջանակներում վրացի զինվորները կիրականացնեն ձեռքի պայթուցիկ նյութերի բացահայտում և վնասազերծում և պարեկություն: Զորավարժություններին մասնակցում են զինծառայողներ ԱՄՆ-ից, Բելգիայից, Բուլղարիայից, Կանադայից, Էստոնիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Լատվիայից, Լիտվայից, Մոլդովայից, Նորվեգիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Իսպանիայից, Շվեդիայից, Թուրքիայից, Վրաստանից և Ուկրաինայից:
Հուլիսի 21-ին հանդիպում է կայացել Վրաստանի վարչապետի և Եվրոպական Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի միջև: «Ակն ընդ ական հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և Եվրամիության փոխհարաբերությունների հարցեր: Կողմերը խոսել են օրակարգային հարցերի շուրջ Վրաստանի` Եվրամիության ինտեգրացման շրջանակներում: Ընդգծվել է, որ չնայած արտաքին սպառնալիքներին և մարտահրավերներին` Վրաստանը հաստատուն կանգնած է եվրոատլանտյան և եվրոպական ինտեգրացիայի ուղու վրա: Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Դոնալդ Տուսկին Վրաստան կատարած այցելության համար և նշել է, որ տվյալ այցը այն աջակցության հերթական հաստատումն է, որը ցուցաբերում է Եվրամիությունը Վրաստանին», -ասված է Վրաստանի վարչապետի վարչության տարածած հայտարարությունում, որը հրապարակվել է երկկողմ հանդիպման ավարտից հետո: Հիշեցնենք, որ Դոնալդ Տուսկը Վրաստան է ժամանել հուլիսի 20-ին Հայաստանից: Տարածաշրջանային շրջագայության շրջանակներում Եվրախորհրդի նախագահը կայցելի նաև Ադրբեջան:
Իրակլի Ղարիբաշվիլու հայտարարության համաձայն` «Եվրամիության հետ Վրաստանի Ասոցացման ծրագիրը հաջողությամբ է իրականացվում»: «Մեր Կառավարությունը միտված է, որպեսզի կատարի երկրի կողմից ստանձնած բոլոր պարտականությունները Եվրամիության հետ ստորագրած Ասոցացման մասին պայմանագրի շրջանակներում»: Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման ծրագիրը հաջողությամբ է իրականանում: Մենք ոչ մի հետընթաց չունենք: Հուսով եմ, որ տարվա ավարտին Եվրամիությունը դրական քաղաքական որոշում կընդունի: Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Եվրամիությանը այն աջակցության համար, որը նա ցուցաբերում է Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանման գործընթացին», -հուլիսի 21-ին հայտնել է Վրաստանի վարչապետը:
Եվրոպական Խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնել վրացի զինծառայողներին Եվրամիության հովանու ներքո անցկացվող ռազմական գործողություններին մասնակցելու համար: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այն ներդրման համար, որը դուք ունեք Եվրոպայում խաղաղության և անվտանգության ձեռքբերման հարցում: Ձեր աշխատանքը և հավատարմությունն արժանի մեծ գովասանքի եվրոպացիների կողմից: Անձամբ ես հպարտ եմ այն ներդրմամբ, որը դուք ունեցաք Կենտրոնական Աֆրիկայի ռազմական առաքելությունում: Վրաստանը ամենալավ օրինակներից մեկն է համաշխարհային համերաշխության տեսանկյունից: Ես ողջունում եմ ձեր երկրի` Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում ՆԱՏՕ-ի արագ արձագանքման խմբի գործողություններին մասնակցությունը շարունակելու որոշումը: Մենք միասին շատ բան ենք անում գլոբալ խաղաղության և անվտանգության ձեռքբերման համար», -հուլիսի 21-ին հայտարարել է Դոնալդ Տուսկը:
«Հանդիպման ընթացքում Դոնալդ Տուսկը գործածել է հետևյալ նախադասությունը` «մի´ չափազանցրեք արձագանքը»: Ես կարծում եմ, որ դա նրա հիմնական հաղորդագրությունն էր: Դա նրա պատասխանն էր այն սադրանքներին, որոնց բախվում է Վրաստանը արդեն 7 տարի: Յուրաքանչյուր նախադասություն, որն արտաբերեց Եվրախորհրդի նախագահը, հանդիսանում է այն քաղաքականության ճշգրտության ապացուցումը, որը վարում է Վրաստանի ներկայիս կառավարությունը: Վրաստանի ղեկավարությունը ընտրել է «սպասման և համբերատարության քաղաքականությունը»: Դա ամենաճիշտ որոշումն է, և Եվրոպան աջակցում է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերում մեր այս մոտեցմանը», -հուլիսի 21-ին հայտարարել է Վրաստանի Պաշտպանության նախարարը:
ԱՄՆ-ում Վրացական ապրանքի արտահանումը կրճատվել է 54 000 000 դոլարով: ԱՄՆ կատարվող արտահանման ընդհանուր ծավալը տարվա սկզբից կազմել է ընդամենը 57 000 000 դոլար: Վրացական ապրանքի արտահանման ծավալը կրճատվել է նաև Ադրբեջանում (կրճատվել է 160 000 000 դոլարով), Ռուսաստանում (-45 000 000 դոլար), Հայաստանում (կրճատվել է 58 000 000 դոլարով), Թուրքիայում (-3 000 000 դոլարով), ինչպես նաև մնացած այլ երկրներում (կրճատվել է 63 000 000 դոլարով): Հիշեցնենք, որ Վրաստանի հիմնական արտահանող ապրանքներն են գինին, հանքային ջուրը, մետաղական ջարդոնը, մարդատար մեքենաները (տարանցիկ արտահանում), պղնձի հանքաքարը: