Հայաստանը գործնականում չի վարում արտաքին քաղաքականություն. Քաղաքագետ


Հայաստանը գործնականում չի վարում արտաքին քաղաքականություն. Քաղաքագետ

  • 28-07-2015 16:28:27   | Հայաստան  |  Վերլուծություն
 

 

Առաջատար շահագրգիռ պետությունները Հարավային Կովկասի, ինչպես եւ ցանկացած տարածաշրջանի անվտանգության խնդիրները դիտարկում են իրենց շահերի հունի մեջ: Դա առաջին հերթին վերաբերում է ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Եվրոպական միությանը եւ նրա առաջատար պետություններին, Թուրքիային ու Իրանին: Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ մի շարք չճանաչված պետությունների անկախության ձեռքբերման հենց սկզբից ԱՄՆ եւ Ռուսաստանը փորձեցին դիտարկել Հարավային Կովկասը որպես գերռազմավարական միասնական տարածաշրջան, որտեղ անվտանգության խնդիրները պետք է լուծվեն համակարգային ձեւով, որոշակի ստանդարտների շրջանակում, ինչը կոչված է ապահովել տարածաշրջանի եւ դրանում քաղաքական գործընթացների կառավարելիությունը: Արդյունքում Եվրոպական հանրությունը, առաջատար տերությունները, որոնք փորձում էին նախանշել Հարավային Կովկասում պետություններն ու գեոտնտեսական ազդեցության գոտիները, նույնպես փորձեցին կիրառել կառավարման ունիվերսալ մեթոդներ եւ անվտանգության խնդիրների լուծումներ:

 

Թուրքիան ու Իրանը չունեին համապատասխան քաղաքական ռեսուրս, համապատասխան քաղաքական մենթալություն, ինչպես նաեւ ահագրգռված չէին Հարավային Կովկասում ունիվերսալ քաղաքականության իրականացմամբ, որի ժողովուրդների եւ պետությունների հետ ունեին վաղեմի եւ դժվարամարս խնդիրներ: Սակայն, թե Արեւմուտքի տերությունները, թե Ռուսաստանը եւ թե տարածաշրջանի հարավային հարեւանները շահագրգռված էին Հարավային Կովկասի պահպանության հարցում որպես ամբողջական աշխարհաքաղաքական տարածություն, քանի որ հասկանում էին, որ այդ ոչ մեծ, բայց շատ կարեւոր տարածության «քաղաքական» ճեղքվածքը կբերի իրենց համար լուրջ խնդիրների առաջացման: Բայց Հարավային Կովկասի դիտարկումը որպես ամբողջական տարածաշրջան, անցյալում է:

 

Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը շահագրգռված էին միջազգային քաղաքական, տնտեսական եւ ռազմական կառույցներում ինտեգրացիայով, ինչը նպաստեց նրանց ինքնիշխանության ամրացմանը: Սակայն, եթե Վրաստանն ու Ադրբեջանը շահագրգռված էին ունիվերսալ մոտեցումների կիրառման հարցում, որոնք ենթադրում էին «տարածքային ամբողջության պահպանում», ապա Հայաստանը շահագրգռված էր հակառակում՝ քաղաքական եւ պատմական իրավիճակի յուրահատկությունից ելնելով:

 

Միաժամանակ, Հայաստանին հաջողվեց բարեհաջող ինտեգրվել միջազգային կառույցներին: Ավելին, ի տարբերություն Վրաստանի եւ Ադրբեջանի, Հայաստանը վարում էր իր խաղն ու կարողացավ Արեւմուտքի հետ մերձենալուն զուգահեռ լավ հարաբերություն եւ սերտ կապ հաստատել Իրանի, Չինաստանի, արաբական պետությունների հետ:

 

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը եւ Ռուսաստանի հետ ռազմա-քաղաքական միությունը նպաստեց ոչ միայն Հայաստանի անվտանգությանը, այլեւ Հարավային Կովկասի կայունությանը:

 

Հաշվի առնելով ավելի քան 1,6 միլիոն բարեկեցիք հայության առկայությունը, որոնք հանդիսանում են ԱՄՆ միանգամայն օրինապահ քաղաքացիներ, եւ հաշվի առնելով այն, որ ամերիկահայ համայնքի գործոնեությունից մեծապես կախված է Հայաստանի տնտեսական ու քաղաքական բարեկեցությունը, Հայաստանի ցանկացած կառավարությունը ձգտելու է գործընկերային հարաբերություն ունենալ ԱՄՆ հետ, ինչն առայժմ մնում է խնդրահարույց՝ կապված Ռուսաստանի հետ հարաբերության հետ: Ռուսաստանից Հայաստանի վասալային կախվածությունը բերում է արտաքին քաղաքականության որպես այդպիսին բացակայության:

 

Ջորջ Բուշի վարչակազմը իր ժամանակ առաջարկեց նոր քաղաքական ոճ, առաջին հերթին տարածաշրջանների հանդեպ: Եթե Քլինթոնի վարչակազմը փորձում էր ձեւավորել տարածաշրջանային հարաբերությունների համակարգեր, որոնք ապահովում են խաղաղ գոյակցությունը, ապա Հանրապետական կուսակցության աջ թեւի իրատեսներն ու Ջորջ Բուշի թիմը շահագրգռված էին ոչ թե տարածաշրջանային հակամարտությունների քաղաքական-գաղափարական կարգավորմամբ, այլ ԱՄՆ գեոտնտեսական նախագծերի իրացման համար անհրաժեշտ իրական անվտանգության ապահովմամբ:

 

Օբամայի քաղաքականությունը բերեց նրան, որ Ռուսաստանը որոշեց, որ եկել է ժամանակը, երբ կարող է ձեռնմուխ լինել էքսպանսիայի միանգամից մի քանի ուղղություններով: Տվյալ գաղափարը ավարտվեց լիակատար տապալումով, ինչը հանգեցրեց միջազգային մեկուսացման նաեւ Հայաստանի համար:

 

Ամերիկացիները ունեին ղարաբաղյան խնդրի վերլուծության բավական երկար ժամանակ եւ վստահ էին, որ ղարաբաղյան խնդիրը խոչընդոտ չէ եւ չի ստեղծում իրական ռիսկեր իրենց գեոտնտեսական էներգա-ենթակառուցվածքային ծրագրերի համար: ԼՂՀ քաղաքական ղեկավարությունը ցուցաբերել է Հայաստանի լիակատար ենթակայություն, հետեւաբար,դիտարկվում է որպես Ռուսաստանի շահերը սպասարկող:Այդ պայմաններում խոսք չի կարող լինել ԼՂՀ անկախությանորեւէ ճանաչման մասին:

 

Աշխարհում տնտեսական ու քաղաքական իրավիճակը, ԱՄՆ-ում տարբեր քաղաքական խմբավորումների միջեւ պայքարը բերել են արտաքին քաղաքականության վերանայման եւ առաջնահերթությունների վերագնահատման: Դրա հետ մեկտեղ, ԱՄՆ մտադիր չէ միանալ «հավելյալ» տարածաշրջանային խնդիրների լուծման եւ թշնամիներ «վաստակել»: Հակառակը, ԱՄՆ, օրինակ, ձգտում է Իրանի հետ հարաբերությունների կարգավորման եւ այդ դեպքում նկատելիորեն կնվազի Թուրքիայի դերը տարածաշրջանի ռազմավարական «հանգույցում»: Այդ հանգամանքը, անկասկած, կբերի Հարավային Կովկասի երկրների դիրքերի փոփոխության եւ տարածաշրջանի հանդեպ խոշոր տերությունների քաղաքականության փոփոխության:

 

Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ գործընկերային հարաբերությունների զարգացման հեռանկարները ավելի վաղ զգալիորեն կախված էին ամերիկա-ռուսական հարաբերություններից: ԱՄՆ նավթային եւ ներդրումային ընկերությունները, ինչ որ առումով էլ ռազմական եւ ռազմաարդյունաբերական համալիրը շահագրգռված են ամերիկա-ռուսական հարաբերության վերաիմաստավորման հարցում:

 

Ներկայումս Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ հարաբերություններ ընդհանրապես հնարավոր չեն: Հայաստանը գործնականում չի վարում արտաքին քաղաքականություն:

 

Հայաստանում կան հասարակական եւ քաղաքական խմբավորումներ, որոնց թվում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խթանումը կբերի Հայաստանի տնտեսական վիճակի կարգավորման եւ տվյալ խմբավորումների քաղաքական հաջողության:

 

Իհարկե, ԱՄՆ դիտարկում էին որպես ռեգիոնալ առանցքային խնդիրներ ոչ թե աբխազական կամ ղարաբաղյան հակամարտությունը, այլ ռուս-վրացական եւ հայ-թուրքական հարաբերությունները: Սակայն, Թուրքիան բոլորովին շահագրգռված չէ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, ինչպես եւ Ռուսաստանը:

 

Ըստ էության, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ զբաղվում է Ռուսաստանը, եւ այդ կարգավորման ամեն թուլից հետո Հայաստանի դրությունը դառնում է ավելի վատ:

 

Հայկական քաղաքական գործոնն աստիճանաբար տրանսֆորմացվեց նրան, որ Հայաստանը դարձել է տարածաշրջանում անպետք հանգամանք: Գալիս է «Մեծ Մերձավոր Արեւելքում. Դիմակայության երկարատեւ փուլ, որում ներգրավված են բոլոր աշխարհաքաղաքական «բեվեռները»:

 

Հայաստանին հարկ է ապացուցել տարածաշրջանային քաղաքականության դատարկ անոթի իրավունքը, բայց արդեն ոչ թե Հարավային Կովկասի, այլ ավելի լայն տարածության առումով: Այդ իրավիճակը հույս է ներշնչում, իսկ ավելի շատ՝ իլյուզիաներ տարածաշրջանի շատ քաղաքական էլիտաների, բայց ոչ հայկականին:

lragir.am

 

 

 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն