ԱՐՄԵՆԱԼ-ը ավելացրել է բարակ փայլաթիթեղի արտադրության ծավալները


ԱՐՄԵՆԱԼ-ը ավելացրել է բարակ փայլաթիթեղի արտադրության ծավալները

  • 28-07-2015 17:59:14   | Հայաստան  |  Տնտեսություն

 2015 թ. առաջին կիսամյակում փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը, որը աշխարհում ալյումին արտադրող խոշորագույն UC RUSAL կազմի մեջ է, թողարկեց 15 329 տոննա արտադրանք՝ 7,8%  գերազանցելով 2014 թ. համարժեք ցուցանիշը:
 
Ընդ որում բարակ փայլաթիթեղի արտադրությունը, որը եվրոպական շուկայում առավել պահանջարկված է, նույն ժամանակահատվածում ավելացել է 5,8 անգամ:
 
Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին գործարանը արտասահմանյան սպառողներին մատակարարել է 940 պատվեր (աճը՝ 6,9%)՝ 15 հազար տոննա ընդհանուր կշռով  (աճը՝ 4%):
 
Արտադրության ծավալների աճն ուղեկցվել է գործարանային արտադրանքի որակի բարձրացմամբ, ինչը վկայում է պատվիրատուների բողոքների 5 անգամ կրճատումը:
 
2015 թ. հունվար-հունիս ամիսներին գործարանում միջին աշխատավարձն աճել է մոտ 4%՝ 2014 թ. առաջին կիսամյակի համեմատությամբ, և հասել է գրեթե 370 հազար դրամի, որը 2,1 անգամ բարձր է Հայաստանի միջին աշխատավարձից: 
 
ԱՐՄԵՆԱԼ-ի գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Սինելնիկովի խոսքերով, 2015 թ. արդյունքների հիման վրա գործարանը ծրագրում է գերազանցել 30 հազար տոննայի  սահմանագիծը:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն