Օգոստոսի 1-ից հանրապետությունում սկսվելու են լոլիկի մթերման աշխատանքները


Օգոստոսի 1-ից հանրապետությունում սկսվելու են լոլիկի մթերման աշխատանքները

  • 29-07-2015 14:40:04   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ վերամշակող ընկերությունները սկսում են լոլիկի մթերումների գործընթացը:
 
 Մասնավորապես օգոստոսի 1-ից լոլիկի մթերումները կսկսվեն «ՄԱՊ» ՓԲԸ-ում և «Եվրոթերմ» ՓԲԸ-ի  Արմավիրի մարզի Վանանդի մթերման կետում:
 
ՀՀ գյուղնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են՝ օգոստոսի 3-ից սկսած` լոլիկի մթերումներ կիրականացնեն նաև «Արտաշատի պահածոների գործարան» ԲԲԸ-ն և «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ-ն՝ Էջմիածնի պահածոների գործարանի տարածքում:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն