Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի Աքսելերացիայի ծրագիրը բացառիկ հնարավորություններ է առաջարկում հայկական ստարտափերին


Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի Աքսելերացիայի ծրագիրը բացառիկ հնարավորություններ է առաջարկում հայկական ստարտափերին

  • 30-07-2015 16:30:54   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը սկսել է ընդունել հայտեր նորարարական գաղափարներ ունեցող սկսնակ ընկերություններից աքսելերացիոն ծրագրում ընդգրկվելու համար։ 
 
Հիմնվելով նախորդ փուլերի հաջողված պատմությունների վրա՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը աքսելերացիոն ծրագրի շրջանակում այս տարի ստարտափերին առաջարկում է տարբեր նորամուծություններ։ 12 շաբաթ տևողությամբ ծրագրի ընթացքում ընտրված թիմերն աշխատանքներ կտանեն իրենց պրոդուկտի զարգացման ուղղությամբ` ՄԻԿ Հայաստանի տրամադրած կենսունակ և դինամիկ միջավայրում՝ շրջապատված լինելով փորձառու մենթորներով, խորհրդատուներով ու գաղափարակիցներով, և հասանելիություն ունենալով բիզնես ռեսուրսներին ու ներդրողներին։ 
«Աքսելերացիոն ծրագրի այս փուլի ընթացքում մենք կփորձենք օգնել ստարտափերին ոչ միայն իրենց պրոդուկտի զարգացման հարցում, այլ նաև ընդլայնել ներդրումների ներգրավման հնարավորությունները։ Միջազգային շուկայում մեծ պոտենցիալ ունեցող երկու ստարտափեր հնարավորություն կունենան ծրագրի ավարտին մասնակցել Microsoft Ventures Իսրայելի կամ Լոնդոնի Աքսելերացիոն ծրագրի Դեմո օրվան, որի ժամանակ իրենց վերջնական արտադրանքը կներկայացնեն ՏՏ ոլորտի միջազգային մասնագետների, հավանական ներդրողների և ձեռներեցների դատին։»,- նշում է Արտաշես Վարդանյանը՝ Ստարտափ աքսելերացիայի ծրագրի ղեկավարը։ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը ձեռք է բերել նախնական համաձայնություն տարբեր վենչուրային հիմնադրամների հետ, որոնք հետաքրքիր գաղափարների դեպքում պատրաստ են տրամադրել ֆինանսավորում։
Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է մինչև օգոստոսի 16-ը լրացնել դիմում հայտ հետևյալ հղումով՝ https://micarmenia.wufoo.com/forms/mic-acceleration-prograam-2015-application/, որից հետո կուսումնասիրվեն հայտերը, և առաջին փուլն անցած ստարտափերը կհրավիրվեն հարցազրույցի։ Ծրագիրը կմեկնարկի սեպտեմբեր ամսին։ Հարցերի դեպքում հետաքրքրված թիմերը մինչև հուլիսի 31-ը կարող են այցելել ՄԻԿ Հայաստանի գրասենյակ և հանդիպել Աքսելերացիոն ծրագրի ղեկավարի հետ՝ նախօրոք զանգահարելով (010)545-343 հեռախոսահամարին։
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ