11-ամյա վրաերթի ենթարկված երեխան գիտակցության չգալով, մահացել է


 

11-ամյա վրաերթի ենթարկված երեխան գիտակցության չգալով, մահացել է

  • 05-08-2015 17:27:39   | Արմավիրի մարզ  |  ՆՈՐՄԱԼ ՉԷ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիրի մարզի 11-ամյա բնակչին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։
 
2015թ. օգոստոսի 4-ին` ժամը 19:15-ի սահմաններում, Արմավիր մարզի բնակիչ Ա.Ոսկանյանի վարած «Ինֆինիտի FX»  մակնիշի ավտոմեքենան Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցի թիվ 10  շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ, 2004 թվականին ծնված  Վալերի Զոհրաբյանին։ Վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է  «Վաղարշապատի հիվանդանոց»:
 
Նույն օրը՝ 04.08.2015թ.-ին,  ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության ընթացքում՝ 05.08.2015թ.-ին, «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ Վալերի Զոհրաբյանը,  հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է:
 
Կատարվել է դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննություն, ստուգվել վարորդի սթափության աստճանը։ Նախաքննությունը շարունակվում է:
 
Ձձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ՀՀ քննչական կոմիտե
 
 
 
 
 
Բաժանորդագրվեք մեզ / Subscribe us on:/ Подписывайтесь
 
➜ YouTube 2: https://www.youtube.com/@NoyanTapan  (in Russian)
➜ YouTube 3: https://www.youtube.com/@NoyanTapanLiveTV (Special Programs)
➜ Telegram:   https://t.me/NoyanTapanTV
➜ Website:    https://nt.am/
➜ HyeID:      https://hyeid.net/
 
#noyantapantv #noyantapan #ноянтапан #ноянтапантв  #ноянтапаннарусском #Арцах #карабах #armenia #НоянТапан #armenia4k #аналитика #armenianews #новостиармениисегодня  #Армения #karabakh  #политика #новости #интервью #армения #ереван #южныйкавказ #европа #сша #война #арцах #нагорныйкарабах  #news #analytics  #NoyanTapanTV #Temu#noyantapanshort  #short  #shorts #noyantapanreel #reel #reels #noyantapantvreel, #reelnoyantapan, #shortnoyantapan #shortԿարենՍարգսյան #reel #gayanearakelyan #tigranharutyunyan #maripetrosyan #elizazakharyan #vladimirpogosyan #short Владимир Погосян # Владимир Погосян #reel Владимир Погосян 
 
Noyan Tapan Media Holding («NT Holding»)
Isahakyan 28, Yerevan, 0009 Armenia
+374 55509050, +374 60351122, +1 818 967 5677 
e-mail contact@nt.am

 

 

Նոյյան տապան  -   ՆՈՐՄԱԼ ՉԷ