Իտալիան իրանական նախագծերում 2 մլրդ դոլարի ներդրումներ կանի


Իտալիան իրանական նախագծերում 2 մլրդ դոլարի ներդրումներ կանի

  • 05-08-2015 19:48:07   | Իտալիա  |  Միջազգային

Թեհրանում իտալացի և իրանցի պաշտոնյաների բանակցությունների արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Այդ համագործակցության շրջանակներում Իտալիան կտրամադրի 2 մլրդ դոլար Իրանում նախագծերի իրականացման և ապահովագրման համար: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն` վկայակոչելով իրանական ԶԼՄ-ներին:
 
Եվրոպական երկրների կողմից վերոնշյալ փաստաթուղթը ստորագրել է Mediobanca ներդրումային բանկի ներկայացուցիչը:
Վարկային կազմակերպությունում կարծում են, որ հուշագիրը կօգնի լավացնել այդ երկրների միջև առևտրա-տնտեսական հարաբերությունները:
Խոսքը վերաբերում է արտադրական և շինարարական ոլորտի նախագծերին:
Իրանական կողմի հավաստմամբ` մինչ Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը Իրանի և Իտալիայի միջև տարեկան ապրանքաշրջանառությունը կազմել է 7մլրդ  դոլար, իսկ պատժամիջոցներից հետո` նվազել է մինչև 1,5 մլրդ դոլար:
Իրանցի փորձագետները մոտակա չորս տարիների ընթացքում ակնակլում են Իտալիայից  3,3 մլրդ դոլարի չափով արտահանումների ծավալի աճ:
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play