ՎիվաՍել-ՄՏՍ-ի` Կոտայքի մարզում գտնվող բաժանորդներն այժմ 911 և 112 հեռախոսահամարներին զանգահարելիս կմիանան ճգնաժամային կառավարման մարզային կենտրոններին


ՎիվաՍել-ՄՏՍ-ի` Կոտայքի մարզում գտնվող բաժանորդներն այժմ 911 և 112 հեռախոսահամարներին զանգահարելիս կմիանան ճգնաժամային կառավարման մարզային կենտրոններին

  • 10-08-2015 13:41:34   | Կոտայքի մարզ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի` Կոտայքի մարզում գտնվող բաժանորդները 911 և 112 հեռախոսահամարներին զանգահարելիս այժմ կմիանան ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման մարզային կենտրոններին:
 
Նոր համակարգը գործարկվել է` վերոնշյալ մարզում հաջողությամբ փորձարկվելուց հետո: Նախկինում, 911 հեռախոսահամարով մարզերի բնակիչները միանում էին ՀՀ ՏԿԱԻՆ՝ Երևանում գործող Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնին, որտեղից արտակարգ իրավիճակի կամ պատահարի մասին տեղեկությունն փոխանցվում էր համապատասխան մարզային կենտրոն:
 
Ավելի վաղ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը ՀՀ ՏԿԱԻՆ-ի ճգնաժամային կառավարման մարզային կենտրոններին ուղիղ միանալու հնարավորություն էր ընձեռել Վայոց Ձորի, Արագածոտնի, Լոռու, Արարատի, Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի և Արմավիրի մարզերում գտնվող իր բաժանորդներին: 
 
Կոտայքի մարզով ավարտին հասցվեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի և ՀՀ ՏԿԱԻՆ կողմից իրականացվող համատեղ ծրագիրը: Կատարված աշխատանքների արդյունքում այժմ բոլոր մարզերում բջջային սարքերից 911 և 112 անվճար հեռախոսահամարներին ստացվող զանգերը վերահասցեավորվում են դեպի համապատասխան մարզի՝ արտակարգ իրավիճակների ճգնաժամային կառավարման կենտրոն, ինչի շնորհիվ մարզերում էականորեն կկրճատվի գրանցված արտակարգ իրավիճակներին արձագանքելու ժամանակը:
 
ՎիվաՍել-ՄՏՍ... Դու կապ ունես:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ