Ռուսաստանը և Իրանը կհամագործակցեն Ֆորդո միջուկային վայրի շուրջ


Ռուսաստանը և Իրանը կհամագործակցեն Ֆորդո միջուկային վայրի շուրջ

  • 17-08-2015 14:31:33   | Իրան  |  Միջազգային

Ռուսաստանը և Իրանը փոխհամաձայնության են եկել Ֆորդո միջուկային վայրի շուրջ համագործակցելու հետ կապված:
Այս մասին գրում է gazeta.ru-ն` վկայակոչելով  РИА «Новости»-ին:
 
Իրանի Արտգործնախարար Մոհամադ  Ջավադ Զարիֆը նման հայտարարությամբ հանդես է  եկել իր ռուս գործընկերոջ հետ ունեցած բանակցություններից հետո:
 Նա նշել է, որ միջուկային ոլորտում կա պայմանավորվածություն, որն իրենք կիրականացնեն համաձայն վիեննական համաձայնագրերի, իսկ Ֆորդոյի շուրջ եղած պայմանավորվածության համաձայն բոլոր կողմերը պետք է համագործակցեն:
Ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեինը հայտարարել էր, որ միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի կոնգրեսի ընդունած համաձայնությունը չի նշանակում, որ Վաշինգտոնը կարող է ազդել Թեհրանի վրա: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային