Հայաստանի հեծանվորդները մասնակցելու են հրապարակային հեծանվասպորտի աշխարհի երիտասարդական առաջնությանը


Հայաստանի հեծանվորդները մասնակցելու են հրապարակային հեծանվասպորտի աշխարհի երիտասարդական առաջնությանը

  • 18-08-2015 15:24:38   | Ղազախստան  |  Սպորտ

 
 
Վաղը Աստանայում մեկնարկում է հրապարակային հեծանվասպորտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցում են 32 երկրների, այդ թվում՝ Հայաստանի հեծանվորդները: Հայաստանի հեծանվային մարզաձեւի ֆեդերացիայի որոշմամբ օգոստոսի 16-ին Աստանա մեկնած պատվիրակության կազմում եմ Արմեն Գյոզալյանը (հավաքականի գլխավոր մարզիչ), Արսեն Բորյանը (մեխանիկ), Արթուր Ղազարյանը (բժիշկ-մերսող), իսկ աշխարհի առաջնությանը մասնակցելու են հուլիս ամսին Հունաստանում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած Էդգար Ստեփանյանն ու Պավել Ստեփանյանը: Հայ մարզիկները, համաձայն ծրագրի, մարզումներ են անցկացրել Աստանայի հեծանվահրապարակում, իսկ վաղը սկսում է մրցումները:  Հայաստանի հեծանվային մարզաձեւերի ֆեդերացիայից հավելում են, որ Աշխարհի առաջնությանը լավ նախապատրաստվելու համար մեր հեծանվորդները 10-օրյա ուսումնամարզական հավաք են անցկացրել Ծաղկաձորում:
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play