Մեկ շաբաթվա ընթացքում Հունաստան գաղթողների թիվը հասել է 21 հազարի


Մեկ շաբաթվա ընթացքում Հունաստան գաղթողների թիվը հասել է 21 հազարի

  • 18-08-2015 16:13:24   | Հունաստան  |  Միջազգային

Օոստոսի 8-ից 14-ը շուրջ 20,8 հազար ապօրինի գաղթյալներ են ներթափանցել հունական կղզիներ: Այս մասին գրում է TASS.ru-ն` վկայակոչելով Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատար Ռաադ Զեյդ ալ-Հուսեյնի արված հայտարարությանը:
 
Նրա խոսքերով` նշված թվաքանակը կազմում է 2014 թվականի ողջ ընթացքում Հունաստան գաղթածների թվի կեսը, որը գնալով աճում է:
Համաձայն Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի գրասենյակի տվյալների` տարեսկզբից Միջերկրական ծովով դեպի Հունաստան է գաղթել շուրջ 124 հազար փախստական և միգրանտ:  «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած գաղթյալների թիվն աճել է 750 տոկոսով: Գաղթյալները հիմնականում Սիրիայից, Աֆղանստանից և Իրաքից են»,- ասված է հայտարարությունում: 
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի խոսքերով` Եվրոպական միությունը պետք է այս հարցում լուրջ աջակցություն ցուցաբերի Հունաստանին, քանի որ միգրանտների խնդիրը միայն Հունաստանինը չէ, այլ` ամբողջ Եվրամիությանը. «Հունաստանը սահմանակից է Եվրոպայի հետ և գաղթյալների թիվը երկրում հասել է անհավանական մասշտաբի: Արդյունքում Հունաստանը գտնվելով ճգնաժամի մեջ դարձյալ ճգնաժամ է ապրում»,- ասել է նա: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play