Հայաստանը ռուսական 1000 խմ գազը կգնի 165 դոլարով


Հայաստանը ռուսական 1000 խմ գազը կգնի 165 դոլարով

  • 18-08-2015 17:55:20   | Հայաստան  |  Տնտեսություն

Հայաստանի կառավարությունը ստորագրել է ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ՀՀ բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 2-ի համաձայնագրին կից արձանագրություն, ըստ որի՝ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը նվազում է: Երկու կողմերի կողմից համաձայնագրի վավերացումից հետո Հայաստանին վաճառվող գազի ներկայիս գինը` 1000 խմ-ի համար սահմանված 190 դոլարը կնվազի մինչև 165 դոլար: Այս մասին գրում է gazeta.ru-ն` վկայակոչելով  РИА «Новости»-ին:
 
«Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքված երկու համաձայնագրերը պատրաստ են ստորագրվելու համար: Առաջինը` սահմանում է  2015 թվականի համար 1000 խմ գազի դիմաց 165 դոլար, իսկ երկրորդ արձանագրությունում նշվում է, որ իրավասու մարմինները պարտավորվում են մինչև սույն տարվա նոյեմբերի 1-ը պատրաստել ֆինանսական հաշվարկների մոդել հետագա օգտագործման համար»,- հայտարարել է Հայաստանի Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը:
Այժմ փաստաթուղթը պետք է հաստատվի երկու երկրների ազգային խորհրդարանների կողմից:
Որպես օրինակ նշվում է, որ Ռուսաստանը Ուկրաինային գազի վերջին առաքումն իրականացրել է 1000 խմ-ի դիմաց 268,5 դոլարով:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն