Սողանքների հետևանքով Ալյասկայի հարավում արտակարգ իրավիճակ է հայտարարված


Սողանքների հետևանքով Ալյասկայի հարավում արտակարգ իրավիճակ է հայտարարված

  • 19-08-2015 16:38:32   | ԱՄՆ  |  Միջազգային

Ալյասկա նահանգի Սիտկա քաղաքում արտակարգ իրավիճակ է հայտարարված. պատճառը հորդառատ անձրևների հետանքով առաջած սողանքներ են: Այս մասին գրում է tass.ru-ն` վկայակոչելով Սի-բի-էս-ին:
 
Մոլեգնած աղետի հետևանքով չորս մարդ անհետ կորած է համարվում: Ներկայումս ընթանում են որոնողական աշխատանքներ: 
«Քաղաքի որոշ շրջաններում ստեղծվել է վտանգավոր իրավիճակ: Երեքշաբթի տեղի է ունեցել չորս սողանք, որը հնարավոր է կրկնվի»,- նշել է քաղաքային իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչ Սեյրա Պետերսոնը: 
Նրա տեղեկացմամբ` վտանգավոր  գոտում գտնվող քաղաքային շենքերի բնակիչները տարհանվել են:  
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play