Ոստիկանները բերման են ենթարկել Գևորգ Սաֆարյանին.ՀԽ (Տեսանյութ)


Ոստիկանները բերման են ենթարկել Գևորգ Սաֆարյանին.ՀԽ (Տեսանյութ)

  • 20-08-2015 15:01:58   | Հայաստան  |  Հասարակություն


Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հաղորդագրությունը.
 
Ոստիկանները բերման են ենթարկել Գևորգ Սաֆարյանին Այսօր՝ օգոստոսի 20-ին, ժամը 14:20-ի սահմաններում, նախագահական նստավայրի մոտակայքից ոստիկանները բերման են ենթարկել Գևորգ Սաֆարյանին:
 
Գևարգ Սաֆարյանը մասնակցում էր «Մենք ենք տերը մեր երկրի» երիտասարդական նախաձեռնության կազմակերպած ակցիային, որի մասնակիցներն իրենց բողոքն էին արտահայտում ռուսաստանաբնակ ուսանողուհի Սյուզի Գևորգյանին օրեր առաջ իր քաղաքական գործունեության համար դարանակալելու և ծեծի ենթարկելու փաստի դեմ:
 
Այս պահին ակցիան շարունակվում է Ոստիկանության Արաբկիրի բաժնի մոտ, որտեղ գտնվում է Գևորգ Սաֆարյանը:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն