Հրատարակվել է Ջավախքի Ղադո գյուղի մասին ներկայացնող "ՂԱԴՈ" պատմա-ազգագրական ուսումնասիրությունը
21-08-2015 13:55:28 | Վրաստան | Նոր գրքեր
Հրատարակվել է Ջավախքի Ղադո գյուղի մասին ներկայացնող "ՂԱԴՈ" պատմա-ազգագրական ուսումնասիրությունը: Գրքում ներկայացված է Ջավախքի Ղադո (Ղադոլար) գյուղի պատմությունն ի սկբանե մինչև 21-րդ դարի սկիզբը: Հեղինակը հանգամանորեն անդրադարձել է գյուղի տոհմերի, կոլտնտեսության, կրթական, բժշկական և այլ ոլորտների պատմությանը:
Լայն տեղ է հատկացված ինչպես Ղադոյից սերված արհեստավորների, գիտնականների, բազմաթիվ այլ բնագավառներում մասնագիտական բարձունքի հասած մարդկանց կյանքի և գործունեության լուսաբանմանը, այնպես էլ բանահյուսական, տոնածիսական, սովորութային և այլևայլ ազգագրական նյութերին: Հատկապես վերջին նյութերը արժեքավոր են Ջավախքի ազգագրության ուսումնասիրման համար:
Նախատեսված է պատմաբան-ազգագրագետների, հայոց բնակավայրերի պատմությամբ հետաքրքրվողների, ինչպես նաև ընթերցասեր լայն շրջանների համար:
Գիրքը կարող եք էլեկտրոնային տարբերակով ընթերցել՝ սեղմելով այստեղ, ինչպես նաև Ջավախքի առցանց գրադարակում՝ books.javakhk.net, սեղմելով այստեղ: