Էդգար Ստեփանյանը աշխարհի փոխչեմպիոն


Էդգար Ստեփանյանը աշխարհի փոխչեմպիոն

  • 21-08-2015 18:12:04   | Ղազախստան  |  Սպորտ
 
 
Աստանայում այս օրերին ընթանում է հեծանվավազքի աշխարհի երիտասարդական առաջնությունը (տրեկ), որին մասնակցում են 32 երկրների հեծանվորդներ:
 
Հայաստանը Աստանայում ներկայացնում են Եվրոպայի այս տարվա չեմպիոն Էդգար Ստեփանյանն ու Պավել Ստեփանյանը, մեր պատվիրակության կազմում են նաեւ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը, Արսեն Բորյանը (մեխանիկ), Արթուր Ղազարյանը (բժիշկ-մերսող): Քիչ առաջ ավարտվել է 25 կմ (100 շրջան) խմբակային հեծանվավազքի մրցումները. Էդգար Ստեփանյանը գերազանց է հանդես եկել ու նվաճել է արծաթե մեդալ՝ արժանանալով աշխարհի փոխչեմպիոնի կոչումը: Առաջնությունը ավարտվելու է օգոստոսի 23-ին. մեր հեծանվորդները առաջիկա 2 օրերին մասնակցելու են եւս մի քանի մրցումների:
Նոյյան տապան  -   Սպորտ