Հարյուրավոր ներգաղթյալներ Բուդապեշտից գնացքով ուղևորվում են Գերմանիա և Ավստրիա


Հարյուրավոր ներգաղթյալներ Բուդապեշտից գնացքով ուղևորվում են Գերմանիա և Ավստրիա

  • 31-08-2015 16:08:50   | Հունգարիա  |  Միջազգային

Բուդապեշտի երկաթուղային կայարանի պահակների տեղեկացմամբ` հարյուրավոր ներգաղթյալներ նստում են Մյունխեն և Վիեննա մեկնող գնացքները: Այս մասին գրում է gazeta.ru-ն` վկայակոչելով Reuters-ին:
 
Բոլոր ներգաղթյալները, ովքեր ունեն փաստաթղթեր և գնացքի տոմսեր, ստանում են Գերմանիա և Ավստրիա մեկնելու թույլտվություն:
Գերմանիայի կառավարությունը հերքել է «հատուկ գնացքների» առակայությունը, որոնք զբաղվում են ներգաղթյալների տեղափոխությամբ դեպի Գերմանիա և Ավստրիա:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ներկայացուցիչ Ստիվեն Սեյբերտը ևս նշել է, որ Հունգարիա եկած ներգաղթյալները, ովքեր նպատակ ունեն տեղափոխվել Գերմանիա,  նախևառաջ պետք է գրանցվեն հենց այդտեղ:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ հունգարական իրավապահ մարմինները նախորդ հանգստյան օրերին երկրի սահմանին բռնել են 8,8 հազար ներգաղթյալների, ովքեր փորձել են ապօրինաբար հատել Հունգարիայի սահմանը:
 
Նոյյան տապան  -   Միջազգային