Իսլամիստները Սոմալիում սպանել են Աֆրիկյան միության տասնյակ խաղաղապահների


Իսլամիստները Սոմալիում սպանել են Աֆրիկյան միության տասնյակ խաղաղապահների

  • 01-09-2015 11:55:42   | ՀԱՀ  |  Միջազգային
«Աշ-Շաբաաբ» կազմակերպության արմատականները հարձակում են գործել  Սոմալիի հարավում տեղակայված Աֆրիկյան միության խաղաղապահ բազայի վրա: Այս մասին գրում է gazeta.ru-ն` վկայակոչելով Reuters-ին:
 
Միջադեպը տեղի է ունեցել Մոգադիշոյից 90 կմ հեռավորության վրա: Սկզբում բազայի տարածք է ներթափանցել ավտոմեքենա, որը պայթեցրել է մահապարտը, ապա զինված գրոհայինները ներխուժել են տարածք և կրակ բացել:
Ահաբեկիչների տեղեկություններով` հարձակման արդյունքում զոհվել է շուրջ 50 խաղաղապահ: 
Նշվում է , որ «Աշ-Շաբաաբ»-ը հակված է չափազանցելու իր հարձակումների արդյունքում մահացածների թիվը:
 
Նոյյան տապան  -   Միջազգային