Հնդկաստանի հյուսիս-արևելքում ջրհեղեղի հետևանքով մահացել է ավելի քան 30 մարդ


Հնդկաստանի հյուսիս-արևելքում ջրհեղեղի հետևանքով մահացել է ավելի քան 30 մարդ

  • 01-09-2015 12:46:51   | Հնդկաստան  |  Միջազգային
Ջրհեղեղի հետևանքով ավելի քան  30 մարդ է մահացել Հնդկաստանի  հյուսիս-արևելքում տեղակայված Ասսամ նահանգում: Այս մասին գրում է tass.ru-ն` վկայակոչելով նահանգի տարերային աղետների դեմ պայքարի գրասենյակի կողմից հրապարկաված հաշվետվությունը:
 
Աղբյուրի տեղեկացմամբ` կարճատև դադարից հետո Ասսամի հսկայական տարածքները դարձյալ ջրի տակ են անցել, արդյունքում մահացել է ավելի քան  30 մարդ, իսկ նահանգի շուրջ 18 գյուղական համայնքների և փոքր քաղաքների  735-ից ավելի բնակիչներ  մնացել են առանց տանիքի: 
Գրասենյակի տեղեկացմամբ` ներկայումս ջրի տակ է մնացել ավելի քան 100 հազար հեկտար մշակովի հողատարածքներ:
 
Նոյյան տապան  -   Միջազգային