Ծրագրերի մրցույթ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ


Ծրագրերի մրցույթ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ

  • 01-09-2015 13:48:50   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ծրագրերի մրցույթ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ.
 
Սիրելի աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ և դասախոսներ.
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի անունից  
սրտանց շնորհավորում եմ ձեզ ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Մեր երեխաները պետք է ունենան ժամանակին համահունչ գիտելիքներ, ստանան հայեցի դաստիարակություն, լինեն բազմակողմանի զարգացած, քանի որ միայն այդպիսի սերունդն է ունակ կյանքի կոչելու մեր ազգի ու պետության բոլոր նպատակները: Այդ գործում իրենց անգնահատելի ավանդն ունեն նաև մեր մանկավարժները` ուսուցիչներն ու դասախոսները, որոնց տված գիտելիքների հիման վրա են ձևավորվում մեր ազգին և պետությանն արժանի քաղաքացիներ:
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն իրականացվող ծրագրերի առաջնահերթությունների շարքում է դասում շնորհալի աշակերտների, ուսանողների խրախուսման, տաղանդի բացահայտմանն ուղղված ծրագրերը: Մեր ծրագրերը ուղղված են Ձեզ և մենք ուրախ կլինենք, եթե դուք ձեր առաջարկություններով օգնեք մեզ՝ միասին գտնելու ճիշտ լուծումներ: Սիրելի աշակերտներ, ուսուցիչներ, ուսանողներ, դասախոսներ, «Ծառուկյան» հիմնադրամը սպասում է ձեր առաջարկներին՝ ինչպիսի՞ ծրագրեր, ի՞նչ մրցույթներ, ինչպիսի՞ միջոցառումներ կցանկանայիք, որ ֆինանսավորվեին հիմնադրամի կողմից: Եկեք միասին ընտրենք առաջնահերթությունները: Բոլոր առաջարկները հաշվի կառնվեն, իսկ լավագույն գաղափարների հեղինակները կպարգևատրվեն հատուկ մրցանակներով: Հիմնադրամի և շահառուների կապն առավել արդյունավետ դարձնելու նպատակով մենք կարևորում ենք, որ դուք ինքներդ մատնանշեք այն ոլորտները կամ  ծրագրերը, որոնք առաջնահերթ ֆինանսավորման անհրաժեշտություն ունեն: Առաջարկները կարող եք ուղարկել [email protected] էլ. հասցեին: 
Կրկին ու կրկին շնորհավորելով Սեպտեմբերի մեկի կապակցությամբ, մեր աշակերտներին և դասախոսներին մաղթում եմ առողջություն, մեծ ձգտում և աշխատասիրություն` կյանքի ամենանվիրական երազանքների իրականացման գործում: 
 
Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրեն Իվետա Տոնոյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ