Հարյուրավոր միգրանտներ տեղափոխող նավակ է խորտակվել Մալազիայի ափերի մոտակայքում


Հարյուրավոր միգրանտներ տեղափոխող նավակ է խորտակվել Մալազիայի ափերի մոտակայքում

  • 03-09-2015 14:17:50   |   |  Միջազգային

Մալազյիայի արևմտյան ափի մոտակայքում խորտակվել է շուրջ 100 միգրանտներ տեղափոխող փայտե նավակ: Այս մասին գրում է lenta.ru-ն` վկայակոչելով  The South China Morning Post-ին:
 
12 մարդու հաջողվել է փրկվել, իսկ մի քանի մահացածների ջրից դուրս են բերել տեղացի ձկնորսները, մյուսները համարվում են անհետ կորած: Դեպքի վայր են ուղևորվել մի քանի նավեր և ինքնաթիռներ:
Ցամաքային պահակախմբի տեղեկություններով` նավակում գտնվել են ինդոնեզացի ապօրինի աշխատողներ, ովքեր փորձել են վերադառնալ իրենց հայրենիք` Սումատրա նահանգ: 
Միգրանտներով բեռնված նավակն ընկել է փոթորիկի մեջ և շուռ եկել:
Մալազիան համարվում է աշխարհում առավել դինամիկ զարգացող երկրներից մեկը, որի տնտեսությանը տարեցտարի անհրաժեշտ է ավելի շատ աշխատողներ: Հենց այս պատճառով բազմաթիվ միգրանտներ Ինդոնեզիայից ապօրինի ճանապարհով ուղևորվում են հարևան երկիր արմավենու տնկարկներում աշխատելու համար: Տեղի իշխանությունների տվյալներով` Մալազիայում ապրում են մոտ 2 մլն ապօրինի աշխատողներ:
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play