Հոկտեմբերին վաճառքում կհայտնվի երկու դիմային տեսախցիկներով օժտված Lenovo Vibe S1 սմարթֆոնը (տեսանյութ)


Հոկտեմբերին վաճառքում կհայտնվի երկու դիմային տեսախցիկներով օժտված Lenovo Vibe S1 սմարթֆոնը (տեսանյութ)

  • 03-09-2015 16:43:33   | Չինաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



IFA 2015 ցուցահանդեսին Lenovo ընկերությունը ներկայացրել է  LTE սատարմամբ Lenovo Vibe S1 սմարթֆոնը: Սարքի դիմային մասում տեղադրված են երկու տեսախցիկներ, որոնցից մեկը՝ 8 մեգապիքսելանոցը, ծառայում է սելֆիի համար, իսկ մյուսը՝ 2 մեգապիքսելանոցը պատասխանատու է պատկերի խորության և վիզուալ էֆեկտների համար:
 
Ետնամասում գտնվում է 13 Մպ-ոց հիմնական տեսախցիկի մոդուլը:  Lenovo Vibe S1-ը աշխատում է ութմիջուկ 64 բիթանոց MediaTek MT6752 չիփսետով, ունի 1920х1080 պիքսել թողունակությամբ 5 դյույմանոց ցուցասարք, 3 Գբ օպերատիվ և 32 Գբ ներկառուցված հիշողություններ, 2500 մԱ/ժ տարողությամբ մարտկոց և Android 5.0 Lollipop օպերացիոն համակրգ: Սարքը վաճառքում կհայտնվի հոկտեմբեր ամսին և կարժենա մոտ 300 դոլար:
Նյութի աղբյուրն այստեղ
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ