ՀՀ և Նավթ արտահանող երկրների կազմակերպության միջազգային զարգացման հիմնադրամի միջև կնքվեց վարկային համաձայնագիր


ՀՀ և Նավթ արտահանող երկրների կազմակերպության միջազգային զարգացման հիմնադրամի միջև կնքվեց վարկային համաձայնագիր

  • 03-09-2015 19:08:17   | Ավստրալիա  |  Տնտեսություն
 
2015-09-03
 
Սեպտեմբերի 3-ին Վիեննայում կայացավ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հանդիպումը Նավթ արտահանող երկրների կազմակերպության միջազգային զարգացման հիմնադրամի Գլխավոր տնօրեն Սուլեյման Ջասիր Ալ Հերբիշի հետ: Հանդիպմանը ներկա էր Ավստրիայում ՀՀ դեսպան, Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը:
 
Կողմերը գոհունակություն հայտնեցին մինչ այսօր զարգացած համագործակցության կապակցությամբ, պատրաստակամություն հայտնեցին էլ ավելի խորացնել և ընդլայնել արդեն իսկ գոյություն ունեցող արդյունավետ կապերը:
 
Հանդիպման արդյունքում ստորագրվեց «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության» ծրագրի` 25 միլիոն ԱՄՆ դոլարով ֆինանսավորման մասին վարկային համաձայնագիր:
 
Ծրագրի նպատակն է բարելավել ջրամատակարարման և ոռոգման համակարգերը Հայաստանի Հանրապետության 7 մարզերում` առաջնահերթություն տալով աղքատության ամենաբարձր ցուցանիշ ունեցող տարածքներին: Ծրագիրը միտված է բարձրացնելու փոքր սեփականատերերի ոռոգվող հողամասերի արտադրողականությունը և նպաստելու աղքատության կրճատմանը:
 
URL: http://www.mfa.am/hy/press-releases/item/2015/09/03/opec_agreement/
Նոյյան տապան  -   Տնտեսություն