Lenovo-ն ներկայացրել է Moto 360 Sport ժամացույցը և 7 դյույմանոց Lenovo Phab և Phab Plus սմարթֆոնները


Lenovo-ն ներկայացրել է Moto 360 Sport ժամացույցը և 7 դյույմանոց Lenovo Phab և Phab Plus սմարթֆոնները

  • 05-09-2015 20:50:11   | Չինաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

IFA 2015-ին Lenovo ընկերությունը ներկայացրել է Moto 360 ժամացույցի երկրորդ սերունդը, Moto 360 Sport-ը և 7 դյույմանոց Lenovo Phab և Phab Plus սմարթֆոնները:
 
Այժմ Moto 360-ը կթողարկվի երկու տարբերակներով՝ 46 մմ և 42 մմ: Սարքերը ստացել են Qualcomm Snapdragon 400 պրոցեսոր, Android Wear օպերացիոն համակարգ և LCD ցուցասարք: Սարքերը վաճառում կհայտնվեն տարեվերջին և մոդելից կախված կարժենան 300-450 դոլար: Ինչ վերաբերում է Lenovo Phab սմարթֆոնին, ապա այն ստացել է 6.98 դյույմանոց HD ցուցասարք, 1/16 Գբ հիշողություններ, 4250 մԱ/ժ տարողությամբ մարտկոց և երկու SIM-քարտի բնիկ: Սարքը կարժենա մոտ 180 դոլար: Lenovo Phab Plus-ի Full HD ցուցասարքի անկյունագիծը կազմում է 6.8 դյույմ: Այն ստացել է ութմիջուկ պրոցեսոր, 2/32 Գբ հիշողություններ 7 3500 մԱ/ժ-ոց մարտկոց: Արժեքը կկազմի մոտ 300 դոլար: 

Նյութի աղբյուրն այստեղ

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ