«Վրաստանի համար պետք է ապահովենք հարևանների հետ երկարաժամկետ խաղաղություն».Վրաստանի վարչապետ
08-09-2015 12:11:34 | Վրաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Սեպտեմբերի 7-ին Վրաստանի Պատրիարքարանը դիմումով է հանդես եկել Ադրբեջանի և Վրաստանի Կառավարություններին: Վրաց եկեղեցու պատրիարքարանի դժգոհությունն է առաջացրել այն փաստը, որ Ադրբեջանի տարածքում գտնվող եկեղեցիներից մեկում տեղի են ունեցել մի սերիալի նկարահանումներ, որոնք «վարկաբեկում են հազարավոր հավատացյաների կրոնական զգացմունքները»: «Վերջերս համացանցում տարածվել է հատված ֆիլմից, որը նկարահանված է եղել Հերեթի (Խորհրդային իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցված վրացաբնակ շրջան –խմբ.) պատմական շրջանում, ներկայիս Ադրբեջանի տարածքում, վրացական կարևորագույն սուրբ Գիորգիի եկեղեցում: … (Ֆիլմի սյուժեի նկարագրություն -խմբ. ): Նկարահանումները տեղի են ունեցել անմիջապես եկեղեցու խորանի տարածքում, ինչը հարյուրավոր, հազարավոր հավատացյաների կրոնական զգացմունքների վիրավորանք է, որոնք համարում են այդ վայրը որպես ապաշխարության վայր… Նրանք, ովքեր նկարահանել են այդ կադրերը, սուրբ վայրը վերածել են խաղահրապարակի: Վրացական եկեղեցու Պատրիարքարանը դիմում է ադրբեջանական և վրացական կառավարություններին, որպեսզի հապճեպորեն հետաքննվի այդ փաստը և ձեռնարկվեն համապատասխան քայլեր», -ասված է վրաց Պատրիարքարանի հայտարարությունում:
«Արտաքին քաղաքականության կողմից անընդհատ ազդանշաններ են գալիս, որոնց համաձայն` Ռուսաստանի Դաշնության բոլոր հարևանները գտնվում են այդ երկրի հետաքրքրության, շահերի ոլորտում: Ռուս քաղաքական գործիչները համոզված են, որ ռուսական շահերի ոլորտում գտնվող բոլոր երկրներում նրանք կարող են ցանկացած ձևով հարցեր լուծել: Այդ թվում նաև ռազմական մեթոդով: Մենք դեռևս ռուսական պետության նման մոտեցմանը պատասխան չունենք», -սեպտեմբերի 7-ին հայտարարել է Վրաստանի նախագահը:
«Վրաստանում ժողովրդավարության գլխավոր բաղադրիչն է եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրացիան: Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ մերձենալու մեր փորձերը ժողովրդավարության կերպարանափոխության ուղի է: Մեր կառավարության` իշխանության գալուց հետո երկրում ստեղծվել է ավելի թափանցիկ համակարգ, որը հաշվետու է ժողովրդին: Մեր երկրի համար մենք պետք է ապահովենք հարևանների հետ երկարաժամկետ խաղաղություն: Խաղաղությունը պետք է հիմնված լինի գործնական հարաբերությունների վրա, հատկապես Ռուսաստանի հետ: Անկախ այն բանից, թե ինչ քաղաքական կուսակցություն կղեկավարի Վրաստանը, մեր երկիրն, այնուամենայնիվ, կշարունակի մնալ ԱՄՆ-ի և Եվրոպայի դաշնակիցը», -հայտարարել է Վրաստանի վարչապետը:
Սեպտեմբերի 7-ին Թբիլիսիի օդանավակայանի տարածքում երկրի վարչապետի ներկայությամբ տեղի է ունեցել քաղաքացիական ավիացիայի համար պահեստամասերի արտադրության գործարանի շինարարության բացման արարողությունը: Գործարանը կկառուցի և կղեկավարի հրեական «Elbit Cyclone» ընկերությունը: «Գործարանը կարտադրի պահեստամասեր քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռների համար: Այդ թվում նաև աերոդինամիկ ծածկույթներ, դռներ, կառավարման վահանակներ և այլն: Նախագծի արժեքն է 85 000 000 դոլար: Տվյալ նախագիծը կստեղծի 300 լրացուցիչ աշխատատեղ: Իսրայելական ընկերությունը նաև իր վրա է վերցնում մասնագետների պատրաստման և վերապատրաստման հարցը, որոնք աշխատանքի կտեղավորվեն տվյալ գործարանում: Գործարանի արտադրած 100% արտադրանքը կարտահանվի», -ասված է պաշտոնական հայտարարությունում:
«Բոլոր նրանք, ովքեր գալիս են Վրաստան, և բոլոր նրանց, ում մենք հանդիպում ենք արտասահմանում, ասում են, որ Վրաստանը հարևանների և թշնամիների հետ հարաբերություններում վարում է սկզբունքային և ողջամիտ քաղաքանություն: Երկրի քաղաքականությունը պետք է ուղղված լինի երկու կողմերի վրա էլ: Երկրի խնդիրները լուծելու համար բավական չէ ընդամենը մեկին անվանել թշնամի կամ սադրիչ: Եվրոպայի, Ամերիկայի և ՆԱՏՕ-ի հետ միասին կարող ենք հաղթահարել խնդիրները, իսկ առանձին, միայնակ` չենք կարող», -հայտարարել է Վրաստանի Խորհրդարանի նախագահը:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարության տարածած տեղեկության համաձայն` «Դարիալի կիրճում (ռուս-վրացական սահմանին հարակից տարածք -խմբ.) շարունակում է գործել երթուղային միջոցների տեղաշարժման սահմանափակման ռեժիմը: Սահմանափակման ռեժիմը կգործի սեպտեմբերի 8-ից մինչ 15-ը: Մայրուղիով տեղաշարժումը բաց է, մինչդեռ, կիրականացվի որոշակի կանոնների համաձայն», -ասված է հայտարարությունում:
Սեպտեմբերի 7-ին Թբիլիսիում անցկացվող «Եվրոպայի նոր աշխարհաքաղաքական լանդշաֆտ» անվամբ վեհաժողովի ընթացքում ելույթ է ունեցել ամերիկացի գեներալ Բեն Հոջեստը: Վրաստանի Պաշտպանության նախարարը, որը ևս ներկայացել է նույն վեհաժողովի աշխատանքի ընթացքում հայտարարել է, որ «չէր սպասում, որ ամերիկացի գեներալը իր բաց ելույթում կասի այն, ինչ ասել է նախարարի հետ փակ հանդիպման ընթացքում»: «Ինձ համար` որպես Պաշտպանության նախարարի, ամերիկացի գեներալի ելույթը շատ հետաքրքիր էր: Նա կարևոր շեշտադրումներ արեց: Հատկապես, երբ խոսում էր Ռուսաստանին սադրելու մասին: Նա շատ որոշակի, ռազմականորեն հայտարարել է, որ Ռուսաստանը սադրանքների կարիք չունի: Նա ինքը 20 տարվա ընթացքում զբաղվում է ագրեսիայով: Կարծում եմ, երբ նման նախադասություններ է ասում ամերիկացի գեներալը, դա շատ բանի մասին է խոսում: Նաև, երբ գեներալը խոսում էր 2016թ. ծրագրված վրաց-ամերիկյան զինավարժությունների մասին, կային շատ հետաքրքիր նրբություններ: Մենք առավոտյան հանդիպում ունեցանք, մենք խոսում էին մանրամասների մասին, և ես չէի կարծում, որ իր ելույթում նա կասի նույնը, ինչ քննարկվել էր հանդիպմանը: Մասամբ, այդ զորավարժությունների նպատակներից մեկը նրանում է, որպեսզի տեսնենք, թե ինչքան արագ կարող են ամերիկացի զինվորականները և տեխնիկան հասնել Վրաստան», -հայտարարել է Վրաստանի Պաշտպանության նախարարը:
«Ես համաձայն չեմ այն բանի հետ, երբ մեզ ասում են, որ մենք շշուկով խոսենք ՆԱՏՕ-ի մասին: Ես դրան ասում եմ` ո´չ: Մենք այլ ելք չունենք, քանի որ դա վերաբերում է մեր երկրի փրկությանը: Նրանից հետո, երբ մենք առաջին անգամ թակեցինք ՆԱՏՕ-ի դուռը, մեր երկրի տարածքները սկսեցին պակասել: Եթե իրադարձությունները շարունակեն այդպես զարգանալ ինչպես զարգանում են, ապա ես չգիտեմ, թե մենք որտեղ կլինենք մի քանի տարի հետո և ինչ կմնա մեր երկրից: Հնարավոր է, ոմանք համարեն, որ իմ հայտարարությունը շատ դրամատիկ է, բայց իրավիճակն իրոք դրամատիկական է», -հայտնել է Վրաստանի Պաշտպանության նախարարը:
«Մամուլի ազատության մակարդակը, բիզնեսի ազատությունը, Վրաստանի ինքնակառավարման և ապակենտրոնացման մակարդակը զգալիորեն բարելավվել է: Բայց մենք չպետք է պատրանքներ ունենաք այն մասին, իբր թե մենք հասել ենք մեր նպատակին և կարող ենք կանգ առնել: Մենք փոքր-ինչ բարելավվել ենք վրացական ավանդական չափանիշները, բայց մինչ եվրոպական չափանիշները, դեռևս շատ հեռու ենք: Ներկայիս Կառավարությունը հիանալիորեն գիտակցում է, որ եթե մենք փոքր-ինչ շեղվենք մեր բռնած ընթացքից, ապա անվտանգության և տնտեսության տեսանկյունից միանգամից ամեն ինչ տակնուվրա կլինի», -սեպտեմբերի 7-ին հայտարարել է Վրաստանի Խորհրդարանի նախագահը: