Մոսկվայան ճանապարհներին հասանելի կլինի անվճար Wi-Fi ծառայություն


Մոսկվայան ճանապարհներին հասանելի կլինի անվճար Wi-Fi ծառայություն

  • 08-09-2015 16:18:59   | Ռուսաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Մոսկվայում կիրականացվի փորձնական ծրագիր ճանապարհներն անվճար Wi-Fi կապով ապահովելու հետ կապված: Այս մասին գրում է gazeta.ru-ն` վկայակոչելով «Москва 24»-ին: 
 
Կապի հասանելիության կետերը տեղադրվելու են ճանապարհի երկայնքով տեղակայված լուսատու սյուների վրա: Տարվա վերջին նախատեսվում է ցանցը գործարկել մայրաքաղաքի հյուսիս-արևմուտքում: « Անվճար Wi-Fi-ը հասանելի կլինի «Ազատություն», «Ֆոմիչեվոյ», «Պանֆիլով հերոսներ» և այլ փողոցներում»,- պարզաբանել է c2free  ինտերնետ ծառայություններ մատակարարող ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Կլիմինը:
Անլար ինտերնետը հնարավոր է հասանելի դառնա նաև Մերձմոսկովյան չորս ճանապարհներին:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ