Թուրքիայի ցամաքային զորքերը ներխուժել են Իրաք


Թուրքիայի ցամաքային զորքերը ներխուժել են Իրաք

  • 08-09-2015 16:33:50   | Իրաք  |  Միջազգային

Թուրքիայի ցամաքային զորքերը ներխուժել են Իրաք: Այս մասին գրում է gazeta.ru-ն` վկայակոչելով Associated Press-ին:
Նշվում է, որ դա կարճաժամկետ գործողություն է` ուղղված Քուրդիստանի Բանվորական կուսակցության գրոհայինների դեմ:
 
Ինչպես տեղեկացրել են իշխանությունները, ցամաքային զորքերն Իրաքի սահմանն անցել են կիրակի օրը տեղի ունեցած պայթյունների հետ կապ ունեցող գրոհայիններին ձերբակալելու նպատակով:
Ավելի վաղ, Թուրքիան ավիահարվածներ էր հասցրել Իրաքի հյուսիսում տեղակայված քրդական  դիրքերին:
 
Նոյյան տապան  -   Միջազգային