Համաձայն բենչմարկի` iPhone 6S սմարթֆոնը օժտված է բարձր արտադրողականությամբ


Համաձայն բենչմարկի` iPhone 6S սմարթֆոնը օժտված է բարձր արտադրողականությամբ

  • 08-09-2015 17:07:52   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Apple դեռ չի ներկայացրել հաջորդ iPhone-ը, իսկ Geekbench բենչմարկում արդեն հայտնվել են սարքի թեստավորման արդյունքները: Թեստը գնահատում է պրոցեսորի արտադրողականությունն ու համակարգային հիշողությունը: Համաձայն բենչմարկի, սարքն աշխատում է 1.8 ԳՀց հաճախականությամբ երկմիջուկ  Apple A9 պրոցեսորով, ունի 2 Գբ օպերատիվ հիշողություն և iOS 9 մոբայլ հարթակ:
 
Սարքավորումը միամիջուկ և երկմիջուկ ռեժիմներում համապատասխանաբար հավաքել է 2248 և 4036 միավոր: Համեմատության համար նշենք, որ նախորդ սերնդի iPhone-ը բենչմարկում հավաքել էր 1610 և 2883 միավոր, իսկ ութմիջուկ Exynos 7420 պրոցեսորով աշխատող Samsung Galaxy S6-ը այդ նույն բենչմարկում միամիջուկ և ութմիջուկ ռեժիմներում հավաքել էր 1024 և 4107 միավոր: 
Հիշեցնենք, որ iPhone 6s-ի շնորհանդեսը կկայանա սեպտեմբերի 9-ին: Նախնական տեղեկությունների համաձայն, 4,7-դյույմանոց iPhone 6s-ը կստանա Apple A9 պրոցեսոր, 2 Գբ օպերատիվ հիշողություն, Force Touch տեխնոլոգիայով օժտված ցուցասարք, 12 Մպ հիմնական տեսախցիկ, ինչպես նաև 7000-րդ սերիայի 7.3 մմ հաստությամբ ալյումինե միաձուլ կաղապար:
 
Նյութի աղբյուրն այստեղ
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ