Բուլղարիան արգելել է Ռուսաստանին օգտվել իր երկրի օդային տարածքից


Բուլղարիան արգելել է Ռուսաստանին օգտվել իր երկրի օդային տարածքից

  • 08-09-2015 17:35:08   | Բուլղարիա  |  Միջազգային

Բուլղարիան արգելել է Ռուսաստանին օգտվել իր երկրի օդային տարածքից Սիրիային հումանիտար օգնություն հասցնելու համար: Այս մասին գրում է lenta.ru-ն` վկայակոչելով Reuters-ին: 
 
«Բեռների տեղափոխության մասին լուրերը մեզ ստիպում են լրջորեն անհանգստանալ: Հենց այս է պատճառը, որ մենք հրաժարվում ենք տրամադրել մեր օդային տարածքը»,-  հայտարարել է Բուլղարիայի արտաքին քաղաքականությամբ զբաղվող գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բետինա Ժոտևան: 
Ըստ նրա` վերոնշյալ որոշումը կայացվել է նախորդ մի քանի օրերի ընթացքում:
Ռուսաստանի արտգործնախարարությունում դեռևս ոչ մի կերպ չեն մեկնաբանել ստեղծված իրավիճակը:
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play