Haier ընկերությունը ներկայացրել է երկհարկանի լվացքի մեքենա


Haier ընկերությունը ներկայացրել է երկհարկանի լվացքի մեքենա

  • 08-09-2015 18:40:40   | Չինաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

IFA-2015 ցուցահանդեսի ընթացքում Haier ընկերությունը  ներկայացրել է երկխցիկանի լվացքի մեքենա, որն արժանացել է սպիտակեղենի լվացման ոլորտում տեխնիկական նորարության մրցանակին: Այս մասին գրում է lenta.ru-ն` վկայակոչելով Haier ընկերության մամլո հաղորդագրությանը:
 
Սարքի կառուցվածքը թույլ է տալիս միաժամանակ օգտագործել երկու թմբուկները, ընդ որում նրանցից յուրաքանչյուրին շորերի լվացման համար կարելի է տալ տարբեր  հրահանգներ: Այդպիսով, կարելի է միաժամանակ լվանալ սպիտակ և գունավոր շորերը, բամբակը և բուրդը: 
Վերևի թմբուկի տարողունակությունը 4 կիլոգրամ է, իսկ ներքևինը` 8: 
Haier լվացքի մեքենան կարելի է կառավարել ինչպես մեքենայի վրա եղած սենսորային վահանակի, այնպես էլ սմարթֆոնների և պլանշետների միջոցով:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play