Վերահսկվում են կանգառասրահների սպասարկման աշխատանքները


Վերահսկվում են կանգառասրահների սպասարկման աշխատանքները

  • 09-09-2015 11:59:00   | Հայաստան  |  Տնտեսություն

Մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի կանգառներում տեղադրված թվով 315 կանգառասրահները և կանգառանշանները վարձակալությամբ տնօրինում է <<Աութդոր էֆեկտ>> ՍՊԸ-ն:
 
Համաձայն վարձակալության պայմանագրի`  ընկերությունը պարտավոր է պահպանել, նորոգել և սպասարկել կանգառասրաhներն ու կանգառանշանները: Ընկերության ենթակայությամբ գործում են մի քանի խմբեր, որոնց մի մասն ուսումնասիրում է կանգառների առկա վիճակը, մի մասն զբաղվում  կանգառների վերանորոգման աշխատանքներով: Նշված բոլոր աշխատանքների նկատմամբ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից ամենօրյա հսկողություն է իրականացվում: 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն