Լաս Վեգասի օդանավակայանում ինքնաթիռ է այրվել


Լաս Վեգասի օդանավակայանում ինքնաթիռ է այրվել

  • 09-09-2015 18:07:00   | ԱՄՆ  |  Միջազգային

Լաս Վեգասի Մաքքարան օդնավակայանում թռիչքուղու վրա թռիչքից առաջ այրվել է  British Airways ավիաընկերության մարդատար ինքնաթիռի ձախ շարժիչը: Օդանավում գտնվել է 159 մարդ և անձնակազմի 13 անդամներ: Թեթև վնասվածքներ է ստացել երկու մարդ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Այս մասին գրում է lenta.ru-ն` վկայակոչելով Associated Press-ին:
 
Քաղաքացիական ավիացիայի Դաշնային խորհրդի մամլո քարտուղար Յան Գրեգորը նշել է, որ հեռվում նկատել են երկինք բարձրացող ծխի սև սյունը:
Ուղևորները ստիպված են եղել օգտվել վթարային ելքերից: Դեպքի վայր հասած հրշեջներին հաջողվել է մարել կրակը:
Տեղի հրշեջ վարչությունից նշել են, որ ինքնաթիռում բռնկված հրդեհը չի եղել ինքնաթիռի և այլ առարկաների հետ բախման արդյունք: 
 
Նոյյան տապան  -   Միջազգային