Սիրիացի հարյուրավոր փախստականներ փորձել են Դանիայով հասնել Շվեդիա


Սիրիացի հարյուրավոր փախստականներ փորձել են Դանիայով հասնել Շվեդիա

  • 09-09-2015 18:50:16   | Դանիա  |  Միջազգային

Գերմանիայից Դանիա հասած ավելի քան 300 միգրանտներ ոտքով  շարժվել են դեպի սահմանային Պադբորգ և հայտարարել, որ նրանք ապաստարան են ուզում հարևան Շվեդիայում:
Այս մասին գրում է gazeta.ru-ն` վկայակոչելով The Local-ին:
 
Վերջին մի քանի օրերի ընթացքում Գերմանիայից Դանիա են տեղափոխվել հազարից ավելի փախստականներ, ովքեր ցանկանում են հասնել Շվեդիա և չեն պատրաստվում ապաստարանի համար դիմել Դանիային, քանի որ այնտեղի իշխանությունները գործազուրկ միգրանտների նկատմամբ խստացրել են քաղաքականությունը:
Մի քանի հարյուր մարդ հրաժարվել է լքել Դանիայի գնացքները` պահանջնելով թույլ տալ իրենց գնալ Շվեդիա:
 
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play