Հունիսի 16-ին Թուլուզում (Ֆրանսիա) վախճանվել է Անրի Սաբին՝ Հայկական հարցի ամենամեծ կողմնակիցներից մեկը: Այս մասին հայտնում է Նուվել դե Արմենիին՝ վկայակոչելով Հայկական հարցի պաշտպանության կոմիտեն: Մեծ է եղել Անրի Սաբիի ավանդը Եվրոպական խորհրդարանի կողմից 1987 թվականին Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման հարցում: Նա Եվրախորհրդարանի ուշադրությունն է հրավիրել նաեւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հարցին:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Անրի Սաբիին էր հանձնվել Հայաստանի նախագահի կողմից հայ եւ արտասահմանցի քաղաքական, դիվանագիտական եւ իրավական գործիչներին շնորհվող Մխիթար Գոշի մեդալը: