iPhone 6s և iPhone 6s Plus սմարթֆոնների վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 25-ին (տեսանյութեր)


iPhone 6s և iPhone 6s Plus սմարթֆոնների վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 25-ին (տեսանյութեր)

  • 10-09-2015 13:20:07   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



Սան Ֆրանցիսկոյում սեպտեմբերի 9-ին կայացած հատուկ միջոցառման ժամանակ Apple ընկերությունը պաշտոնապես հայտարարել է iOS 9 նոր օպերացիոն համակարգի թողարկման մասին և ներկայացրել երկար սպասված նորույթները՝ iPhone 6s և iPhone 6s Plus սմարթֆոնները: 
 
Ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է, որ iOS 9 նոր օպերացիոն համակարգը հանրությանը հասանելի կլինի սեպտեմբերի 16-ից: Այդ ընթացքում կթարմացվեն բոլոր այն սարքավորումները, որոնք աշխատում են iOS 8-ով (նույնիսկ iPhone 4s-ը), իսկ նոր iPhone սարքավորումների վաճառքը կմեկնարկի սեպտեմբերի 25-ին: Ինչպես և ակնկալվում էր, սարքավորումները ստացել են 4,7 և 5.5-դյույմանոց ցուցասարքեր,  Apple A9 պրոցեսոր, 2 Գբ օպերատիվ հիշողություն, 3D Touch տեխնոլոգիայով օժտված ցուցասարք, 12 Մպ հզորացված iSight հիմնական տեսախցիկ, 5 Մպ FaceTime HD դիմային տեսախցիկ, ինչպես նաև 7000-րդ սերիայի 7.1 մմ հաստությամբ ալյումինե միաձուլ կաղապար: 
iPhone 6s սարքավորումների մոդելային շարքում ավելացել է սարքի վարդագույն տարբերակը: Այս գունային լուծումը Apple ընկերությունում անվանում են «ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՈՍԿԻ»:
Սմարթֆոներն ունեն կենդանի նկարներ կատարելու հնարավորություն, այսինքն` դրանք ֆիքսում են կադրը, դրանից առաջ և հետո եղած կադրերը ևս և ստանում մի քանի վայրկյան տևողությամբ տեսանյութ: Սարքերի առջևի տեսախցիկը 12 մեգապիքսել է, իսկ դիմայինը` 5:
Բացի նոր iPhone սարքերից, Apple ընկերությունը ներկայացրել է  չորրորդ սերնդի Apple TV-ն և հսկայական 12.9 դյույմանոց iPad Pro-ն, Apple Pencil մատիտը, ինչպես նաև Apple Watch ժամացույցների համար նախատեսված watchOS 2 օպերացիոն համակարգը: 
Տեղեկացնեն նաև, որ նոր iPhone-երի գները կմնան անփոփոխ, իսկ նախորդ մոդելային շարքը կդառանա ավելի մատչելի:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ