Սիրիացի փախստականներն Ուրուգվայից ցանկանում են վերադառնալ իրենց հայրենիք


Սիրիացի փախստականներն Ուրուգվայից ցանկանում են վերադառնալ իրենց հայրենիք

  • 10-09-2015 18:28:18   | Ուրուգվայ  |  Միջազգային

Ուրուգվայում սիրիացի փախստականները ցանկություն են հայտնել վերադառնալ Սիրիա: Այս մասին գրում է gazeta.ru-ն` վկայակոչելով CNN-ին:
 
Փախստականները դժգոհություն են հայտնել, որ  Ուրուգվայում կյանքը շատ թանկ է և իրենք հնարավոր է զրկվեն իշխանությունների կողմից իրենց հատկացված բնակարաններից: 
Նախորդ տարի Ուրուգվայ են եկել 42 սիրիացի, այս տարի նրանց թիվը հասել է 44-ի:
Սիրիացի փախստականները դուրս են եկել Ուրուգվայի «Ազատության» հրապարակ և բողոքել, որ իրենց համապատասխան օգնություն չի ցուցաբերվում, ուստի իրենք ցանկանում են վերադառնալ Սիրիա:
 
Նոյյան տապան  -   Միջազգային