Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել ԵՀ գիտության, հետազոտությունների և նորարարության հանձնակատար Կարլոս Մոեդասի հետ


Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել ԵՀ գիտության, հետազոտությունների և նորարարության հանձնակատար Կարլոս Մոեդասի հետ

  • 15-09-2015 15:19:03   | Բելգիա  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 14-ին Եվրոպական հանձնաժողովի գրասենյակում հանդիպում է ունեցել ԵՀ գիտության, հետազոտությունների և նորարարության հանձնակատար Կարլոս Մոեդասի հետ: Ողջույնի խոսքում եվրահանձնակատարն առանձնահատուկ նշեց հայ գիտնականների և գիտական կենտրոնների պատմության և թողած հարուստ ժառանգության մասին, ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ աշխարհում: Լինելով պորտուգալացի Կարլոս Մոեդասը հիշեց պորտուգալահայ գործարար և բարերար Գալուստ Գյուլբենկյանին, ով մեծ ներդրումներ է ունեցել Պորտուգալիայի գիտության զարգացման գործում:
 Պատասխան խոսում Արմեն Աշտոյանը ներկայացրեց Հայաստանում կրթության և գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումները, գիտության, հետազոտությունների և նորարարության ոլորտում զարգացման հիմնական ուղղությունները, առկա հնարավորությունները, հիմնական մարտահրավերները: Նախարարը մեծապես կարևորեց հայաստանյան գիտական հանրույթի լիարժեք ինտեգրումը համաշխարհային գիտական հանրույթին: Այս առումով, ըստ նախարարի, էական նշանակություն ունի Հայաստանի անդամակցումը «Հորիզոն 2020» ծրագրին: «Այն Հայաստանի գիտության առջև կբացի նոր հեռանկարներ և հնարավորություն կտա հայկական գիտական ներուժին դրսևորելու իր բոլոր կարողությունները», - ասաց Արմեն Աշոտյանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին «Հորիզոն 2020» ծրագրին Հայաստանի մասնակցության, եվրոպական տարբեր քաղաքներում գոյություն ունեցող հայագիտական կենտրոններին աջակցություն և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play