Չինաստանում հայերեն է դասավանդվում


Չինաստանում հայերեն է դասավանդվում

  • 15-09-2015 15:34:07   | Չինաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

2015թ. սեպտեմբերի 15, Պեկին, Չինաստան
 
2014թ. սեպտեմբեր ամսից Չինաստանի ԿԳՆ-ի աջակցությամբ Պեկինի օտար լեզուների համալսարանում (ՊՕԼՀ) նույն բուհի ասպիրանտ, Չինաստանի Հայկական համայնքի Գործադիր մարմնի անդամ, Չինաստանի հայկական ուսանողական միության գործադիր խորհրդի  անդամ Մերի Կնյազյանը դասավանդում է հայերեն լեզու: Հայերենի ուսումնասիրությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել, բազմաթիվ ուսանողներ ցանկություն են հայտնել ուսումը շարունակել Հայաստանում
Ինչպես նշեց հայերենի ուսուցչուհի Մերի Կնյազյանը.  <<ՊՕԼՀ-ն Չինաստանի լեզվաբական լավագույն բուհերից է, և հայերենի դասավանդումը  կարևոր է այստեղ: Հայերենն ուսուցանում են համալսրանի 2-րդ և 3-րդ կուրսի 11 ուսանողներ՝ որպես երրորդ օտար լեզու: Լեզուն կամընտրական է, ոգևորիչ է այն փաստը, որ ուսանողներն այն ընտրել են ըստ ցանկության: Ի զարմանս ինձ, լեզուն այնքան էլ դժվար չի տրվում չինացիներին: Նրանք հայերենի բարդ հնչյունները, ինչպես օրինակ՝ ձ, ծ, ց-ն, արտասանում են զարմանալիորեն սահուն: Լեզվի հետ միասին անցկացնում եմ նաև մշակութային դասեր, ինչն ավելի է մեծացնում լեզվի հադեպ հետաքրքրությունը: Դիտում ենք Հայաստանի մասին ֆիլմեր, լսում՝ հայկական երաժշտություն>>:
Չինաստանում Հայկական համայնքի նախագահ Հենրի Արսլանյանն ընդգծեց, որ հպարտությամբ է լցվում, երբ տեսնում է երիտասարդ չինացիների, ովքեր մեծ հաճույքով սովորում են հայերենը, ուսումնասիրում՝ Հայոց պատմությունն ու մշակույթը, ինչպես Չինաստանի հայերն են ուսումնասիրում չինարենն ու չինական մշակույթը:
Հայերենն ուսումնասիրող 21 ամյա Խուան Ծիենյուն Գուանսի նահանգից. << Երբ իմացա, որ մեր համալսարանում արդեն կարող եմ սովորել հայերեն, անչափ ուրախացա և անմիջապես օգտվեցի առիթից: Հիմա հնարավորություն ունեմ էլ ավելի ծանոթանալու այդ հիասքանչ երկրի մշակույթին և անպայման մեկնելու եմ Հայաստան ճամփորդելու>>:
Թայյուանցի 21 ամյա Շի Սինգյուն նշեց, որ ընտրել է հայերենը, քանի որ այն ամբողջովին տարբեր է իր իմացած մյուս լեզուներից: Նա նշեց, որ Չինաստանում շատ քչերը կարող են խոսել այս լեզվով, և ՊՕԼՀ-ի դասընթցը լավ հնարավորություն է սովորել հայերեն: Նա ավելացրեց, որ իր մասնագիտությունն արտաքին առևտուրն է, և հայերենի իմացությունը հնարավորություն կընձեռի զարգացնել տնտեսական կապերը Հայաստանի և Չինաստանի միջև:
Չինաստանում Հայկական համայնքը շարունակում է հանրային դիվանագիտության շնորհիվ խորացնել հայ-չինական բարեկամական կապերը:
Չինահայի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով www.chinahay.com կայքը: 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ