Թուրքիայի արևելքում հարձակման է ենթարկվել բանակային ուղեկալը, կան վիրավորներ


Թուրքիայի արևելքում հարձակման է ենթարկվել բանակային ուղեկալը, կան վիրավորներ

  • 15-09-2015 16:52:59   | Թուրքիա  |  Միջազգային

Թուրքիայի արևելքում հարձակման է ենթարկվել բանակային ուղեկալը: Այս մասին գրում է lenta.ru-ն` վկայակոչելով  Reuters-ին:
 
Հարձակումը տեղի է ունեցել Մուշ նահանգում, որը բնակեցված է հիմնականում քուրդերով: Ականները պայթել են, երբ ուղեկալն անցել է ճանապարհով: 13 զինվոր ստացել են մարմնական վնասվածքներ:
Կատարված ահաբեկչության մեջ իշխանությունները կասկածում են Քուրդիստանի Բանվորական կուսակցության (ՔԲԿ) արմատականներին:
Նշենք, որ ՔԲԿ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունները հատկապես սրվեցին հուլիսի 20-ին Սուրուչ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որին զոհ գնաց 32 մարդ, հիմնականում քրդեր: ՔԲԿ-ի զինյալները մեղադրեցին թուրքական իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ:
 
Նոյյան տապան  -   Միջազգային