Ավստրիան վերսկսել է Հունգարիայի հետ սահմանը հատողների ստուգումները


Ավստրիան վերսկսել է Հունգարիայի հետ սահմանը հատողների ստուգումները

  • 15-09-2015 18:39:06   | Ավստրիա  |  Միջազգային

Ավստրիական ոստիկանությունը և բանակը համատեղ գործողությունների շրջանակներում վերսկսել են  Հունգարիայի հետ սահմանը հատողների ստուգումները:
Այս մասին գրում է РИА Новости –ին` վկայակոչելով Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանին:
 
«Ավստրիան Հունգարիայի հետ սահմանին ձեռք է առել մի շարք միջոցառումներ, որոնցում ներգրավել է նաև բանակին և ոստիկանությանը»,- հայտարարել է Վ. Ֆայմանը:
 Der Standard թերթի տեղեկություններով` Ավստրիայի ուժային կառույցները գործելու են երկրի արտգործնախարարության ընդունած փաստաթղթի շրջանակներում, որի համաձայն` ստեղծված իրավիճակում, երբ միգրանտների մեծ հոսք է սկսվել, անհրաժեշտ է, որպեսզի ավստրիական բանակն իր աջակցությունը ցուցաբերի իրավապահ մարմիններին ներքին անվտանգության պահպանման հարցում:
Մասնավորապես, իրավապահ մարմիններին բանակի ցուցաբերած աջակցությունը դրսևորվելու է սահմանային անցակետերում վերահսկողություն սահմանելու տեսքով: Այդուհանդերձ, զինվորականների ուշադրության կենտրոնում դարձյալ լինելու է երկրի ներսում հումանիտար օգնություն ցուցաբերող կազմակերպությունը:
Նախօրեին Վ. Ֆայմանը հաղորդել էր զինվորականների թվում շուրջ 2200 մարդ ընդգրկելու մտադրության մասին:
 
Նոյյան տապան  -   Միջազգային