Պարզվում է` կոֆեինը 40 րոպեյով հետ է քցում մարդու ներքին «ժամացույցը»


Պարզվում է` կոֆեինը 40 րոպեյով հետ է քցում մարդու ներքին «ժամացույցը»

  • 17-09-2015 17:12:44   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ճաշից հետո մեկ բաժակ էսպրեսսոն ոչ միայն թարմացնում և օգնում է  մարդուն ուշ քնելու հարցում, այլև  խառնում է մարմնի ներքին «ժամացույցը»: Նման եզրակացության են հանգել ամերիկացի գիտնականները, որոնք այդ մասին հոդված են հրապարակել  Science Translational Medicine ամսագրում:  Այս մասին գրում է lenta.ru-ն:
 
Հետազոտողները պարզել են, որ եթե քնելուց առաջ մարդն օգտագործում է կրկնակի էսպրեսսո, ապա այն մարդու ներքին ժամանակը հետ է քցում մոտ 40 րոպեյով:  Փորձնական և հետազոտական աշխատանքների  համար ներգրավել են հինգ մարդու, որոնք քնելուց առաջ ընդունել են կոֆեին պարունակող հաբեր: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ կոֆեինն ազդում է մարդու մարմնի վրա այնպես, ինչպես պայծառ լույսը, որը հանդիսանում է մարդու օրգանիզմի ներքին «ժամացույցի» սլաքների խառնման գլխավոր գործիքը: 
Գիտնականները նաև պարզել են, որ կոֆեինը օգնում է մարդու օրգանիզմին հաղթահարել բացասական ազդեցությունները: Ժամանակին սուրճի ընդունումը նպաստում է, որպեսզի մարդն ավելի արագ ադապտացվի օրվա ընթացքում ժամանակային փոփոխություններին:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ