Այս տարի Արարատյան դաշտավայրի բերք ու բարիքից օգտվեցին Սիսիանի սահմանամերձ զորամասի զինվորները (Լուսանկարներ եւ Տեսանյութեր)


Այս տարի Արարատյան դաշտավայրի բերք ու բարիքից օգտվեցին Սիսիանի սահմանամերձ զորամասի զինվորները (Լուսանկարներ եւ Տեսանյութեր)

  • 18-09-2015 12:29:40   | Սյունիքի մարզ  |  Բարեգործություն

 Արարատի մարզի եկեղեցիների հոգևոր հովիվների նախաձեռնությամբ   Տ. Նավասարդ Սրբազան հոր օրհնությամբ Արարատյան Հայրապետական թեմի՝ Արարատի մարզի քահանաները թեմական ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 17-ին այցելեցին Սիսիանի սահմանամերձ զորամաս, և հոսպիտալ իրենց բերքի՝ մրգի ու բանջարեղենի լավագույն մասը կիսելով զինվորի հետ:  
 
Այս ծրագիրը մտահղացումը պատկանում է ԱՀԹ Ներքին Դվինի Ս.Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Երվանդ քահանա Բաբայանին եւ  ԱՀԹ Դալարի Ս.Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Եփրեմ քահանա Հարությունյանին,որոնց  միացել էին մարզի բոլոր քահանաները, գյուղապետներն ու հասարակ քաղաքացիները:  Զորամաս այցելության ժամանակ նրանց հետ էին նաեւ ԱՀԹ-ի մի մի խումբ երիտասարդներ: Լրագրողների հետ զրույցում ոգեւորված զինվորներից մեկն ասաց. <<Մենք շատ ենք ոգևորվում, երբ մեզ հյուր են գալիս, անկախ ամեն ինչից, ինչ կբերեն, կամ ոչինչ... կարևորը մենք՝ զինվորներս ուշադրության կետրոնում ենք>>: 
 
Արդեն ավանդույթ է  դարձել, որ  ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ Արբազան արքեպիսկոպոսը բանակին նվիրված ամեն առիթի ժամանակ շեշտում է, <<Որ հայոց բանակը, հայ զինվորը Հայ Եկեղեցու և մասնավարապես՝ Արարատյան Հայրապետական թեմի ուշադրության կենտրոնում է, և ողջ տարվա ընթացքում բանակին ու զինվորին նվիրված բազմաթիվ ծրագրեր է իրականացնում: Դրանց թվում նա հիշատակում է հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվա առթիվ թեմի տարածքում գտնվող երկու զորամասերի այցելությունը՝ զինվորների համար անհրաժեշտ տարբեր իրեր նվիրաբերելով: Հայոց բանակը և հայ զինվորը միշտ գտնվում է մեր եկեղեցու ուշադրության և հոգածության ներքո>>:
 
 Վեդի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Հովակիմ քահանա Հարությունյանն էլ նշեց, որ սա ոգեկոչումի ծրագիր է: <Զինվորը երբեք սահմանի բերանին չպետք է մտածի, որ ինքը մենակ է կանգնած:Հոգեւորականի եւ ժողովրդի հավատավոր համայնքի պարտականությունն է զինվորի մեջքում կանգնած զինվորի համար աղոթք անել եւ զինվորի կարիքը հոգալ ինչքանով որ հնարավոր է>, ասաց Տեր Հովակիմ քահանան նշելով , որ  ցանկանում է զինվորի ոգին միշտ ամուր լինի նրանց մեջ : 
 
 
Տեղկացնենք, որ Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ ամեն տարի կազմակերպվում են այցելություններ զորամասեր ու զինվորական հոսպիալներ: Այս տարի արդեն երկրորդ անգամ տոնի առթիվ կազմակերպված բարեգործական ճաշկերույթի ժամանակ հավաքված 50 մլն դրամը տրամադրվեց տարբեր կարգի հաշմանդամ զինվորին:
 
Տ.Երվանդը խոսելով այցի նպատակի մասին հույս հայտնեց  , որ զինվորին Արարատի մարզի բերք ու բարիքից բաժին հասցնելը կլինի շարունակական:
 
 
Զինվորների համար նախատեսված միրգ ու բանջարեղենով բեռնված մյուս մասը տեղափոխվեց սահմանամերձ Ճամբարակ քաղաքի զորամաս:
 
Միջոցառման լուսանկարներն այստեղ 
 
Մերի Հունանյան, < Նոյյան Տապան>
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն